Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հռոմի Ֆրանցիսկոս պապի կարգադրությամբ Վատիկանում Գրիգոր Նարեկացու ամենամյա հիշատակման օր կլինի փետրվարի 27-ը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
00:09, հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ.
Հռոմի Ֆրանցիսկոս պապի կարգադրությամբ Վատիկանում Գրիգոր Նարեկացու ամենամյա հիշատակման օր կլինի փետրվարի 27-ը

Վատիկանում Գրիգոր Նարեկացու ամենամյա հիշատակման օր կլինի փետրվարի 27-ը


    
     ՖՐԱՆՉԻՍԿՈՍ ՊԱՊԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՄԲ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՆ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ ԱՄԷՆ ՏԱՐԻ ՊԻՏԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԻ 27 ՓԵՏՐՈՒԱՐԻՆ


    
2 Փետրուարին Ս. Աթոռի (Վատիկան) Պաշտամունքի եւ Խորհուրդներու մատակարարման ժողովը յայտարարեց Ֆրանչիսկոս Պապի հրամանը։ Ըստ նոր հրամանին, վերջին տարիներուն " Կաթողիկէ Եկեղեցւոյ վարդապետի" տիտղոսի արժանացած երեք սուրբեր՝ Գրիգոր Նարեկացի, Յովհաննէս Ավիլացիի եւ Իլդեգարդ Բինկենցիի կ՚արձանագրուին Լատինական Եկեղեցւոյ ծիսական օրացոյցին մէջ։ Որոշուած է որ յետ այսու ամէն տարի 27 Փետրուարին Կաթոլիկ Եկեղեցին կը յիշատակէ Գրիգոր Նարեկացին։
Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակուեցաւ «Վարդապետ Եկեղեցւոյ» 12 Ապրիլ, 2015 թուականին՝ Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակներու յիշատակին նուիրուած Հռոմի Սուրբ Պետրոս Տաճարին մէջ Ֆրանչիսկոս Պապի մատուցած Սուրբ պատարագի ընթացքին:
    
    
    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2162 | 0 | 0
Facebook