Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

15-17-րդ դարերի Ֆրանսիայում, եթե կինը ամուսնու սեռական տկարության պատճառով ցանկացել է բաժանվել, ապա դատարանն ամուսնուց պահանջել է, որ նա սեռական կարողության «թեստ» հանձնի

17:57, չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ.
15-17-րդ դարերի Ֆրանսիայում, եթե կինը ամուսնու սեռական տկարության պատճառով ցանկացել է բաժանվել, ապա դատարանն ամուսնուց պահանջել է, որ նա սեռական կարողության «թեստ» հանձնի

Հին Հունաստանում, եթե ամուսինը իմպոտենտ է եղել, նրա կինն իրավունք է ունեցել կենակցել իր ամուսնու ընտանիքի մեկ այլ արական անդամի հետ: Հուստինիանոս կայսրը թույլատրել է ապահարզանը, եթե երկու տարվա ընթացքում ամուսինը չի կարողացել կատարել իր ամուսնական պարտականությունը: Մինչև 15-րդ դարը, եթե ամուսնուց բաժանվելու դիմում է եղել, կաթոլիկ եկեղեցու յուրաքանչյուր եպիսկոպոս իրավունք է ունեցել ապահարզանի որոշում կայացնել՝ ամուսնուն խաչի մոտ երդվեցնելուց հետո:

Միապետական Ֆրանսիայում կինը իրավունք է ունեցել ապահարզան պահանջել, եթե կարողացել է ապացուցել, որ ամուսինն իմպոտենտ է:

Միայն1677 թվականին է վերացվել Ֆրանսիայում շուրջ 100 տարի գոյություն ունեցող այն կարգը, որի համաձայն, իմպոտենտ ամուսնուց բաժանվել ցանկացող կնոջ պահանջին գոհացում տալու համար կազմակերպվել է մարդուն ստորացնող, նրան անասնական վիճակի հասցնող հրապարակային ապացուցում, որի ընթացքում տղամարդուց պահանջել են, որ նա ցուցադրի սեռական հարաբերության իր կարողությունը բոլոր մանրամասներով: Այս հրապարակային ցուցադրությամբ կինը կարողացել է ապացուցել, որ ամուսինը սեռական կյանքի համար պիտանի չէ ու ձեռք է բերել ապահարզանի իրավունք: Մինչ այս խայտառակ ցուցադրությունը հոգևորականների ներկայությամբ ամուսիններին հարցաքննել է դատավորը, և դատավարության բոլոր մասնակիցներն իրավունք են ունեցել նրանց ցանկացած հարցը տալ: Դրանից հետո տեղի է ունեցել տղամարդու սեռական օրգանների մանրակրկիտ զննություն, որի ընթացքում այն տրորել, չափել են կանգնած ու թուլացած վիճակում: Դրանից հետո դատավորները որոշում են կայացրել տղամարդու սեռական կարողության վերաբերյալ կամ էլ նշանակել են կնոջ սեռական օրգանի քննություն:

Ամուսինները սկզբում առանձին հարցաքննվել են դատավորների կողմից, և այդ հարցաքննությանը ներկա են եղել բազմաթիվ հոգևորականներ: Ամուսիններին տրվել են շատ ինտիմ բնույթի բազմաթիվ հարցեր:

Բայց 1650-ականներին երկու շատ աղմկահարույց դատավարություններից հետո ընդունվել է օրենք, որն արգելել է սեռական կարողության քննություն անցկացնելը: Այս նոր օրենքի համաձայն՝ բավական է եղել միայն համոզվել, որ տղամարդու սեռական օրգաններն առկա են, ու այդ հենքով ապահարզան պահանջող կնոջ դիմումը մերժվել է:

Այնուհետև վկաների ներկայությամբ տեղի է ունեցել սեռական հարաբերության փորձի ցուցադրությունը: Բժիշկների, դատավորների և մատրոնաների աչքի առաջ տղամարդը ելել է կնոջ վրա: Եթե չի կարողացել «դրսևորել» իր արական ներուժը, համարվել է անկարող, և ամուսնությունը լուծվել է, ու տղամարդն իրավունք չի ունեցել այլևս ամուսնանալ: Այս կարգը շահեկան է եղել կանանց համար, որոնք հնարավորություն են ստացել ազատվել իրենց ամուսնուց ու ազատ կենակցել իրենց սիրեկանների հետ ու նաև ամուսնու ունեցվածքից բաժին ստանալ:

Ահա՛ մի օրինակ: 1656 թվականին Լանժեի 25-ամյա մարքիզն ամուսնացել է 14-ամյա մի օրիորդի հետ: Երեքամյա համատեղ կյանքից հետո կինը պահանջել է ապահարզան՝ պատճառաբանելով, թե ամուսինն իմպոտենտ է: Հետաքննությունը տարվել է երկու ուղղությամբ: Նախ՝ պարզել են, որ կինն այլևս օրիորդ չէ, իսկ դա նշանակում է, որ ամուսինը պիտի որ իմպոտենտ չլինի: Մարքիզն ինքն է պահանջել ստուգել իր առնական կարողությունը, բայց բազմաթիվ վկաների ներկայությամբ չի կարողացել դա ապացուցել, և քանի որ նրանք երեխա չեն ունեցել, դատարանը բավարարել է ապահարզանի պահանջը: Մարքիզին պարտավորեցրել են ազատ արձակել իր կնոջը և նրան տալ իր հողերի մի մասը: Որոշելով վրեժ լուծել կնոջից՝ մարքիզը մի քանի ամիս անց ամուսնացել է բողոքականություն դավանող մի կնոջ հետ ու նրան վեց կամ յոթ երեխա է պարգևել:

Այդ ընթացքում մարքիզի նախկին կինն ամուսնացել է իր սիրեկանի հետ ու երեք աղջիկ է ունեցել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5771 | 0 | 0
Facebook