Ծերության ու մահվան մասին
Ծերունիները շատ են կառչած իրենց գաղափարներից: Ահա թե ինչու Ֆիջի կղզիախմբի բնակիչները սպանում են իրենց ծեր ազգականներին՝ այդ կերպ հեշտացնելով էվոլյուցիան: Մինչդեռ մենք, հիմնելով ակադեմիաներ, դանդաղեցնում ենք այդ էվոլյուցիան: Անատոլ Ֆրանս (1844 - 1924), ֆրանսիացի գրող Անմահության մեր գաղափարը ոչ այլ ինչ է, քան արտոնել որոշ մարդկանց, որ մահվանից հետո շարունակեն ծերանալ: Ժյուլիեն Գրեկ (1910 - 2007), ֆրանսիացի գրող Ես ծեր չեմ: Ես իրար հաջորդող բազում երիտասարդություն եմ ապրել: Ավգուստինոս Երանելի (354 - 430), աստվածաբան Թեպետ մենք չգիտենք, թե ուր ենք գնում, գոնե գիտենք, թե որտեղից ենք գալիս: Ահմաքդու Կուրումա (1927 - 2003), կոտդիվուարցի գրող «Մենք այն էինք, ինչ որ դուք եք այժմ. Դուք կդառնաք այն, ինչ հիմա մենք ենք»: Մի գերեզմանատան մուտքի գրությունը «Այսօր՝ ես, վաղը՝ դու»: Ալժիր քաղաքի գերեզմանատան մուտքի գրությունը Կյանքը երազ է, որից մահը մեզ արթնացնում է: Հոջվիրի, 11-րդ դարի պարսիկ գրող Որկրամոլներն իրենց գերեզմանն ատամներով են փորում: Անրի էթիեն (1531 - 1598), ֆրանսիացի տպագրիչ, բանասեր, հումանիստ Կյանքում ամեն ինչ անուշ է, նույնիսկ՝ մահը: Միգել Սերվանտես (1547 - 1616), իսպանացի գրող Վախկոտները մինչ իրենց մահը մեռնում են մի քանի անգամ: Քաջը միայն մեկ անգամ է ճաշակում մահվան համը: Շեքսպիր (1564 - 1616), անգլիացի դրամատորգ և բանաստեղծ Գարնանային հորդումի թափով ես գնում եմ դեպի ձմեռ: Շարլ Ալբեր, Լյուինեի դուքս (1578 - 1621), ֆրանսիացի պետական գործիչ Կինն իր տնից կարող է հեռանալ միայն երեք անգամ՝ -մկրտվելիս, -ամուսնանալիս, -հուղարկավորվելիս: Թոմաս Ֆուլեր (1608 - 1661), անգլիացի աստվածաբան, պատմաբան Կտակ Ես իմ ամբողջ ունեցվածքը թողնում եմ կնոջս՝ այն պայմանով, որ նա նորից ամուսնանա: Միայն այդ պարագայում կլինի մի տղամարդ, որը կափսոսա մահս: Պոլ Սկարոն (1610 - 1660), ֆրանսիացի գրող Մահը մի սովորական դժբախտ պատահար է, որն ընդամենը մի պահ է տևում: Դա մի երևույթ է, որի ներշնչած վախն ավելի մեծ է, քան պատճառած չարիքը: Սեմյուել Բաթլեր (1613 - 1680), անգլիացի գրող, երգիծաբան Ծերունիները սիրում են բարի խորհուրդներ տալ, որպեսզի իրենց մխիթարեն, թե այլևս այն տարիքում չեն, որ վատ օրինած ծառայեն: Ֆրանսուա դը Լարոշֆուկո (1613 - 1680), ֆրանսիացի Ընտելացիր այն մտքին, որ մահը մեզ համար ոչինչ է, որովհետև ամեն լավն ու վատը զգայնության մեջ են. Արդ՝ մահը զգայնությունից գիտակցաբար ձերբազատվելն է: Այն հստակ գիտակցությունից, որ մահը մեզ համար ոչինչ է, բխում է, որ մենք լավագույնս պետք է վայելենք այս կարճատև կյանքի ուրախությունները, որովհետև այդ ուրախությունները կյանքին անսահման տևականություն չեն ավելացնում: Քանի դեռ մենք գոյատևում ենք, մահը չկա, իսկ երբ մահը գալիս է, մենք այլևս չկանք: Մահը, ի դեպ, ոչ մի առնչություն չունի ապրողների հետ, ոչ էլ՝ մեռածների, եթե նկատի առնենք, որ այն ոչինչ է առաջինների համար, իսկ վերջիններն էլ այլևս ոչինչ են նրա համար: Էպիկուր (մ.թ.ա. 341 - 270), հույն փիլիսոփա |