Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանում քարոզչության համար ներդրել է շուրջ 20 մլն դոլար. Մարիամ Հովսեփյան

Դավիթ
Հեղինակ`
Դավիթ
15:05, երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ.
Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանում քարոզչության համար ներդրել է շուրջ 20 մլն դոլար. Մարիամ Հովսեփյան
    

    

2020 թ-ի 44 օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Ռուսաստանում քարոզչության իրականացման համար ներդրել է շուրջ 20 մլն դոլար։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։


    
    

Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը, սակայն, շատ ավելի վաղ էր սկսել հակահայկական քարոզչության համար կենտրոնացված աշխատանքները, դրանց վրա հսկայական գումարների ներդրմամբ։ «Ադրբեջանական կողմը Մոսկվա հսկայական գումարներ էր ուղարկում, որոնք տնօրինում էին դեսպանատունն ու անձամբ՝ դեսպանը, 7 տեղեկատվական օֆիսներ էին այդ շրջանում գործում Մոսկվայում։ Դեռ 2020 թ-ին փետրավարից սկսվեց Նժդեհի կերպարի դեմ պայքարը և «Նեզավիսեմայա Գազետան» հրապարակեց հոդված, որն իհարկե, հետագայում ջնջվեց, սակայն այդ հոդվածի հետքերով գնալով՝ պարզեցի, որ յուրաքանչյուր հակահայկական հոդվածին ադրբեջանցիները պատրաստ են վճարել 30 -50 հազար դոլարից սկսած գումար, կարևորը, որ հոդվածն հրապարակվեր առաջատար խմբագրությունում, իսկ հոդվածի հեղինակը ռուս անուն-ազգանունով լիներ, որպեսզի կապ չունենար ադրբեջանական համայնքի հետ։ Երբ ես նման հրապարակում արեցի՝ իրենց մեդիայի պատասխանատուն ինձ գրած նամակով չհերքեց այս տեղեկատվությունը, ավելին՝ նաև ինձ գումար առաջարկեց։
    
     Շարունակությունը կարդացեք այստեղ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3001 | 0 | 0
Facebook