Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ ասում են, որ հրետանավորները մեր ռազմի աստվածներն են, ես մեր Տիկոյին եմ պատկերացնում...

Արինա Աբովյան
15:49, երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
Երբ ասում են, որ հրետանավորները մեր ռազմի աստվածներն են, ես մեր Տիկոյին եմ պատկերացնում...
     Ֆեյսբուքյան Հայ Հերոսներ էջը գրառում է կատարել, որում կիսվել է Արրցախյան երկրորդ պատերազմի Հերոս Տիգրան Գևորգի Ավետիսյանի լուսանկարներով և Հերոսի մասին քրոջ խոսքերով։ Էջը մեջբերել է Տիգրանին հավերժացնող տողերը ․
     «Հավերժ 20 տարեկան մնաց։ Անչափ սիրում էր ռազմական գործն ու ի սրտե նվիրված էր ծառայությանը։ Ընկերներին հորդորել է հանկարծ չկամավորագրվել, որովհետև իր խոսքերն են՝մենք ստեղ պինդ կանգնած ենք։
Երբ հրաման է տրվել նահանջել, փախնել, ինքը ոչ մի քայլ հետ չի գնացել ու կրակել է մինչև վերջ։ Երբ ասում են, որ հրետանավորները մեր ռազմի աստվածներն են, ես մեր Տիկոյին եմ պատկերացնում...ինքը զոհվեց՝չիմանալով եղբոր ծնվելու լուրը...»
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4503 | 0 | 0
Facebook