Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոտ 200 տարի է, ինչ «Բախտավոր հայր»-ը փոխել է «մասնագիտությունը»

13:23, երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
Մոտ 200 տարի է, ինչ «Բախտավոր հայր»-ը փոխել է «մասնագիտությունը»

Ֆրանսիացիները թնդանոթին «Հյուպատոսական» անունն են տվել այն բանից հետո, երբ դրանով 1683 թվականին, ենթադրաբար, մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի հյուպատոս Ժան լը Վաշերը՝ ի հատուցումն այն բանի, որ Ալժերի վրա հարձակում է գործել ֆրանսիացի ծովակալ Դյուքենի նավատորմը (Ալժիրի դեյին հավատացրել են, թե Ժան լը Վաշերն Ալժիրին վնասող գործունեություն է իրականացնում): 1688-ի հունիսի 29-ին նույն բախտին պիտի արժանանար նաև Ֆրանսիայի մյուս հյուպատոսը՝ Անդրե Պիոլեն, բայց որոշվել է նրան ծեծելով սպանել ու նրա փոխարեն թնդանոթով սպանել 42 քրիստոնյայի:

Թնդանոթը բռնագրավվել է 1830 թվականին, Ալժիրին տիրելուց հետո: Այն տարվել է Բրեստի զինագործարան, վերածվել է սյունի ու դրվել է գրանիտե պատվանդանի վրա: Սյան գագաթին ամրացվել է Ֆրանսիայի խորհրդանիշ հանդիսացող աքաղաքի արձանիկը: Աքաղաղի մի թաթը երկրագնդի վրա է:

1990 թվականից ի վեր Ալժիրի բազմաթիվ կազմակերպություններ պահանջում են վերադարձնել թնդանոթը: Բայց ֆրանսիական օրենքներով մշակութային արժեքներն անօտարելի են:

Նկարը հոլանդացի նկարչի աշխատանք է: Այն կատարվել է 1698 թվականին: Ինչպես տեսնում եք, պատկերված է ֆրանսիացի հյուպատոսի մահապատիժը. նրան կապել են հիշյալ թնդանոթի երախին ու կրակել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3133 | 0 | 0
Facebook