Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դպրոցական Հիսուսի օրագիրը

23:46, հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ.
Դպրոցական Հիսուսի օրագիրը

Նազարեթի դպրոցում կրթություն ստացող Հիսուսը դասերն ավարտվելուց հետո տուն է դառնում: Նախորդ կիսամյակում նրա ստացած գնահատականները հիասթափեցրել էին Մարիամին, բայց նա չէր նախատել որդուն: Մարիամն հույս ուներ, որ այս կիսամյակի արդյունքներն ավելի գոհացուցիչ կլինեն և ինքը կկարողանա առանց վախի Հովսեփին ցույց տալ որդու օրագիրը: Բայց այն դարձյալ տխրեցնող ու զայրացնող գնահատականներ էր պարունակում: Մարիամը ստիպված էր օրագիրը ցույց տալ Հովսեփին: Այնտեղ հետևյալ նշումներն էին արված.

Մաթեմատիկա – Բացի հացերն ու ձկները բազմապատկելուց, գրեթե ուրիշ ոչինչ չգիտի: Իսկ աշխատավարձ հաշվելիս չի կարողանում աշխատանքային օրը տարբերել բանեցրած ժամից:

Գումարելու կարողությունը – Ունակ չէ. պնդում է, թե իր Հայրն ու ինքը մի են:

Գրավոր աշխատանք – տետր ու մատիտ երբեք չի ունենում ու միշտ ստիպված է լինում ավազին գրել:

Աշխարհագրություն – Բացարձակապես զուրկ է կողմնորոշվելու ունակությունից. պնդում է, թե միայն մեկ ճանապարհ կա, և որ այդ ճանապարհն իր Հոր տուն է տանում:

Քիմիա – Տրված առաջադրանքները չի կատարում: Հենց աչքդ թեքում ես նրանից, ջուրը գինի է դարձնում, որպեսզի զվարճացնի իր ընկերներին:

Ֆիզկուլտուրա – Փոխանակ բոլորի նման սովորի լողալ, ջրի վրայով քայլում է:

Բանավոր խոսք – Մեծ դժվարությամբ է նորմալ խոսում: Երազող է ու առակներով է մտքերն արտահայտում:

Կարգապահությունը – Կորցրել է իր դպրոցական բոլոր պարագաներն ու հայտարարում է, առանց ամաչելու, թե նույնիսկ մի քար չունի, որ բարձի տեղ գլուխը դնի:

Վարքը –Անծանոթների, աղքատների, քոսոտների ու նույնիսկ պո ռնիկների հետ շփվելու արատավոր հակում ունի:

Կարդալով այս ամենը՝ Հովսեփն հասկանում է, որ այսպես շարունակվել չի կարող, և որ ինքը պետք է խիստ միջոցների դիմի ու մտքում ասում է.

«Դե որ այդպես է, Հիսո՛ւս տղա, Զատկական տոների արձակուդիդ վրա կարող ես խաչ քաշել»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2793 | 0 | 0
Facebook
COMMENT.am