Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«․․․հետո հիշում եմ, որ պատերազմ եղավ ու եղածը տարավ մեզնից» Հերոսի քույրը՝կյանքից նեղացած լինելու մասին։

Արինա Աբովյան
20:31, հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ.
«․․․հետո հիշում եմ, որ պատերազմ եղավ ու եղածը տարավ մեզնից» Հերոսի քույրը՝կյանքից նեղացած լինելու մասին։
    
Տիգրա՜ն, Տիգրան Մե՜ծ... երկար բացականչեց Հերոսի մայրը, երբ դեռ որդին չէր ծնվել, ու Ինքը փորձում էր կողմնորոշվել՝ինչ կոչել որդուն, որ Մեծ Մարդ դառնա՝հիշվող, ուժեղ ու անպարտ։
Հերոսի հորաքույրը՝հարզատ Ռուզս, ով էն ժամանակ ուսուցչուհի էր ու բազում լավ աշակերտներ ուներ, կողքից հուշում է, թե Սահա՜կ, Սահակ Պարթև...բայց լուսահոգի Մայրը երանելի տոնով քաղցր ասում է՝Տիգրա՜ն, Տիգրան Մե՜ծ...
Կարծես թե...Հերոսածին Մայրն ինքն է որոշել իր Որդու ճակատագիրը, երբ նա դեռ չէր էլ ծնվել։ Որդին ծնվեց, ու ոչ թե Սահակ Պարգև, այլ Տիգրան, Տիգրան Պարգև...որովհետև քսան տարով մեզ տրված պարգև էր, որ հավերժ պիտի հիշվի։
Կյանքից նեղացած ենք...մինչև հիմա ուզում եմ սովորականի պես ամեն խոսակցության մեջ հարցնել՝բա Տիկոն ոնց ա՞...հետո հիշում եմ, որ պատերազմ եղավ ու եղածը տարավ մեզնից։ Ամեն օր ավելի ուժեղ եմ ատում պատերազմը...որովհետև օր օրի ավելի են խորանում վերքերը...բաց ու արյունոտ։
Ես կգրկեմ փոքրիկ Տիգրանին ու կխնդրեմ, որ թույլ տա՝իր քույրը լինել... Ու ինքը բազում պատմություններ կլսի, որ սկզբում լեգենդ կթվան իրեն, իսկ հետո կճանաչի իսկական լեգենդին ու կիմանա, որ #Տիգրանը_հանուն_Տիգրանի իր կյանքն անգամ չի խնայել։ Ու կիմանա, որ լեգենդ_Տիգրանն իր եղբայրն է՝հարազատ ու սրտամոտ։
Ես ատում եմ պատերազմը, բայց հանուն Տիգրանի սխրանքի, թե գա օրը՝ես ի՛նքս կպատերազմեմ...
Թա՜նկ, ինչքան թանկ կյանքեր տարաք մեզնից, դուք՝ստոր պատերազմողներ...
    
     Սյուզանա Արայիկի Նավասարդյան
    
    
     Հիշեցնենք, որ Տիգրան Գևորգի Ավետիսյանը Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է, ով հայրենիքը գերադասեց սեփական կյանքից։ Տիգրանի հիշատակը հավերժ վառ պահելու նպատակով հարազատները նախապատրաստական աշխատանքներ են տանում՝Հերոսի անկյունը թանգարանի վերածելու ուղղությամբ։ Սյուզանան հոդվածաշար է սկսել, որը հետագայում հրատարակելու նպատակ ունի։
    
     Հավերժ փառք Հայրենիքի համար ընկած հերոսներին։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4310 | 0 | 0
Facebook