Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իոնիսյանանմանների համար փողոցում սեփական մայրիկից ու կնոջից ծեծ ուտելն այնքան սարսափելի չէ, որքան Սորոս հայրիկի մասին թթու խոսք լսելը...

Harut
Հեղինակ`
Harut
16:21, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
Իոնիսյանանմանների համար փողոցում սեփական մայրիկից ու կնոջից ծեծ ուտելն այնքան սարսափելի չէ, որքան Սորոս հայրիկի մասին թթու խոսք լսելը...

Իհարկե չեմ սխալվի եթե ասեմ, որ ինչպես այսօր, այնպես էլ անցած գրեթե երեք տարիների ընթացքում Հայաստանի թիվ 1 խնդիրը սորոսականներն են եղել:

Սորոս հայրիկի փողերով սնվող իշխանական թաշկինակների թեթև ձեռքով ինչ չէինք տեսել, տեսանք: Բայց և, իհարկե սրանց թվում ոչ մի նորմալ տեսակ այդպես էլ չհանդիպեցինք: Չնայած, համաձայնվեք, որ փողի համար հայրենիք բոլորը չէ, որ կծախեն: Այ էդ հայրենիքն ուրացող, հետն էլ հայ տղամարդու կերպարանքը վիրավոր Իոնիսյան Դանիելը նորից անցյալը, ներկան, մամայի, քուրիկի ու կնոջ ապտակները մոռացել ու իրեն նորից սուպեր հերոս է զգում, մարդկանց անուններ շահարկում, և իհարկե այդ ամենը Սորոս հայրիկի հրեշտակի թևերն ապահովելու համար: Բայց սա մոռացել է, որ հայ իրականությունում, երբևէ ընդունելի չի եղել և չի էլ լինի ճանապարհին գնալ-գալողից ապտակ ուտողի, բայց ֆեյսբուքում գայլ կտրողի խոսքը: Չնայած ուր է թե փողոցի հարցերը լուծել կարողանար, եթե անգամ հայրենի տանը խոսքին արժեքայնություն տվող չկա: Ասել կուզեմ, մենք էլ հո չենք մոռացել, Իոնիսյանի սիրելի ֆեյսբուքյան հարթակում մեծ թափով տարածվող տեսանյութը, հստակ ֆիքվսած մայրիկի ու կնոջ բում ծեծը, խառնվելուց մի թաթալոշ ուտելն ու հուզվելը: Թերևս, այդ նյութի հրապարակումից հետո նույնիսկ հայելու մեջ վերոնշյալս պետք է ամաչեր նայել, ուր է թե հանրության աչքին երևար: Բայց արի ու տես, որ Սորոս հայրիկի ստեղծած իրականությունում դա նորմալ է: Ավաղ, անկախ այն հանգամանքից, որ սրա նմանները հայի տեսակի խայտառայությունն են, միևնույն է, սա, իր քաղաքական հայրիկների հետ մեր իրականությունում դեռևս գոյատևում է, և սա ցավալի է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5101 | 0 | 0
Facebook