Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գնդապետի զինվորականի համազգեստով անձը, բացահայտ ստում է, պաշտոնական դիրքի չարաշահում է իրականացնում և բռնություն հրահրում լրագրողների նկատմամբ

19:17, երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
Գնդապետի զինվորականի համազգեստով անձը, բացահայտ ստում է, պաշտոնական դիրքի չարաշահում է իրականացնում և բռնություն հրահրում լրագրողների նկատմամբ
    
Գնդապետի տարբերանշանով և զինվորականի համազգեստով անձը, բացահայտ ստում է, պաշտոնական դիրքի չարաշահում է իրականացնում և բռնություն հրահրում լրագրողների նկատմամբ։
Լրագրողները գտնվում են բացահայտ հանրային վայրում, զորամասի առաջ և ոչ թե զորամասի տարածքում և իրավասու են նկարահանելու զինվորների ծնողների բողոքի ակցիան, որի լուսաբանմանը սակայն այսպիսով խոչընդոտեցին։ Եվ փորձ է արվում այսպիսով նաև տվյալ լրատվամիջոցներին, որոնք ընդդիմադիր լրատամիջոցներ են` ներկայացնելու, որպես օրինախախտ և ոչ պրոֆեսիոնալ «պատվեր կատարող» ։
Այնինչ սրանով տեղեկատվական բլոկադաի են ենթարկում, անհետ կորած զինվորների, գերիների, զոհվածների և նաև արձակուրդից հետո կրկին զորամասեր վերադարձող զինվորների հարազատների բողոքի ակցիաները։
Իշխանական ապարատի արբանյակ հանդիսացող լրատվամիջոցներն առանց այդ էլ անտեսում են նման բողոքի ակցիաները, կամ լուսաբսնում իրենց շահեկան լույսի ներքո։
Այսօր էլ այսպիսով փորձ է արվում լռեցնելու, վարկաբեկելու և չեզոքացնելու նաև ընդդիմադիր լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք միակն են որ սփյուռքին և հանրության լայն շերտերին այսօր ներկայացնում են իրականությունը։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2406 | 0 | 0
Facebook