Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոր ծննդյան լավագույն նվերն այլևս երկինքն է։

20:04, ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ.
Մոր ծննդյան լավագույն նվերն այլևս երկինքն է։

Մոր ծննդյան լավագույն նվերն այլևս երկինքն է։
     Խիզախ և միևնույն ժամանակ 《Համեստ Հերոս》Հարություն Ավետիսյանը ծնվել է 2000թ֊ի օգոստսի 7֊ին՝ մայրիկի ծննդյան օրը։ Ընտանիքի երրորդ զավակն էր։
     Ծնողները, սիրելի քույրն ու եղբայրը հերոսի կյանքում լավագույն մարդու օրինակներն էին։Հպարտ ու երջանիկ էր, որ մեծացել էր նմանը չունեցող մարդկանց շրջապատում։
     Նրբանկատ էր, գիտեր որտեղ և ինչ խոսեր։ Աշխատում էր չնեղացնել սիրելիներին։
     Ընկերներից շատերի լավագույն խորհրդատուն ու ամենաապահով գաղտնարանն էր։ Ժամերով առանց որևէ դժգոհության լսում էր, ապա փորձում փոխել իրավիճակը։
     Կամ որ ամենահետաքրքիրն էր պատմում իր մասին, ու սկսում 《Ես հրաշք եմ չէ՞》սիրելի արտահայտությունից։
     Սիրում էր լռությունը, բայց լռում քչերի հետ..
     Երկար նայում էր երկնքին, հետո ասում, որ աստղերն ու երկինքը Իր համար են ստեղծվել, որ նայի ու հիանա։
     Սիրում էր կյանքը, անընդհատ կրկնում, որ այն մեկ անգամ տրված թանկ նվեր է և պետք է շատ արժևորվի։ Անթիվ երազանքներ ուներ, որոնք պետք է նպատակներ դառնային երբ տուն վերադառնար պարտքը կատարելուց հետո։
     Պատերազմի ընթացքում անընդմեջ խոսում էր ընտանիքի անդամների հետ, ասելով.
     ֊Ամեն֊ինչ լավ է, չմտածեք, առաջ ենք գնում...Հաղթում ենք։
     Սակայն հակառակորդի հետ համառ պայքարում վիրավորվել էր, ապա հոկտեմբերի 10֊ին անմահացել։
     Վառվռուն աչքերով և լայն ժպիտով Մերօրյա Հերոսը ևս դարձավ հավերժի ճամփորդ։
     Հավերժ փառք քեզ Հարութ ջան, հանգչիր խաղաղությամբ։
    
    
    

Հեղինակ՝ #շատ_մտերիմ_ընկեր
     #ՄՄ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3077 | 0 | 0
Facebook