Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անհետ կորած տղերք, սիրտս գցեմ ՝զարկեք

10:58, չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
Անհետ կորած տղերք, սիրտս գցեմ ՝զարկեք
    
Անհետ կորած տղերք, սիրտս գցեմ ՝զարկեք,
Աղոթարան -լույսն իմ ալ կարմիրով ներկեք,
Արյան կաթիս էլի արջնագռավ է թառել,
Երկյուղ չունեմ, տղերք, ինձ առաթուր թաղեք։
Ձեր Ածխահամ բիբով քանի՞ կորուստ սգամ՝
Կալանդ ու կապ դրած այս հարաճուն ցավին,
Մտքով տարվեմ մի կերպ, թե՞ ճարահատ խոկամ՝
թուրքին թվաքարեմ ․ նզովք չեկած կավին․․․
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2877 | 0 | 0
Facebook