Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼԱՅՔԱՊԱՇՏ ՖԵՅՔԱՀԱՅԵՐ

21:01, երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ.
ԼԱՅՔԱՊԱՇՏ ՖԵՅՔԱՀԱՅԵՐ
    
    
    

Ֆեյսբուքը մի յուրօրինակ ինքնուսույց է,

որը փորձում է սովորեցնել Չհավատալ ամեն մի

կարդացած հաղորդագրության:

Ցավոք Ֆեյսբուքն անընդհատ «հարստացվում» է նաև որոշ մարդկանց կողմից, որոնք

բան ու գործ թողած, 24 ժամյա ռեժիմով ինչ-որ բաներ են տեղադրում (տեղի-անտեղի) copy-past- երով առանց իսկությունը պարզելու:

Հասկանալի է, որ առանց ուղեղի ապրելն այդ մարդկանց համար ՀԱՐՄԱՐ է,

բայց միթե առանց ԱՄՈԹԻ էլ է ապրելը դարձել ՀԱՐՄԱՐ:

Միթե մարդու վրա ՑԵԽ շպրտելը դարձել է այնքան սովորական, որ նույնիսկ կարելի է «կեղտոտել»

ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված,

Մարտակերտի շրջանի Խաչենագետի, Վաղուհասի, Գետավանի, Դրմբոնի, Զլդարնի, Կիչանի և այլ բնակավայրերի, ազատագրական մարտերին մասնակցած,

Գանձասար վանքի պաշտպանությունը կազմակերպած Դադիվանքի հոգևոր հովիվ

ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՀԱՆԱՅԻՆ:

ԼԱՅՔԱՊԱՇՏ ՖԵՅՔԱՀԱՅԵՐ

դուք ցեխի մեջ չե՛ք հասկանում

Ցեխն ինչ է…

Ս. Հարությունյան


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5260 | 0 | 0
Facebook