Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մենք՝ Հայերս…

14:04, կիրակի, 06 դեկտեմբերի, 2020 թ.
Մենք՝ Հայերս…
    
    

Արյունո՜վ, արցունքո՜վ

Վշտո՜վ ու ցավո՛վ են գրվել երգերս,

Գուցե դրանի՞ց է, որ մինչև հիմա

Չեն ապաքինվում վերքերս:


    

Միգուցե առանց վերքի

Չի՞ կարող ապրել հայը աշխարհում,

Որ առանց այդ ապրելակերպի

Հայը հա՛յ չէ, այլ հայ դժոխքում…


    

Սովո՛ր չենք սրին,

Վառոդի՛ն,

Զենքի՛ն,

Մերը գրի՛չն է ու արվեստն անուժ…


    

Մեր արյան կաթած կաթիլը հողին

Մեզ ավելի է զորեղ դարձնում:


    

Սովո՜ր չենք,

Սակայն կռվել լա՛վ գիտենք,

Գիտենք և օրհնե՜լ,

Բարեկամանա՜լ,

Գիտենք անիծե՛լ,

Գիտենք և պատժել…

Եվ Աստված չանի, որ

«…գա սհաթը օրհնված ոտքի»

Սրբազան հողը

Թշնամու նման տրորել փորձի…


    

Մեր Նոր սերունդը չգիտի Ներել

(Դեռ չի սովորել)

Չի՛ համակերպվի ո՛չ մի վերքի հետ,

«…արեգակներ կշպրտի երկինքն ի վեր»

Թե որ մեկը փորձի իրեն արարգել:


    

Ապրել ենք այսպես՝

Բորենո՜ւն,

Գայլին Հավատ ընծայել,

Սակայն երկնքում արծի՛վ ենք եղել,

իսկ հողի վրա առյուծ մնացել…


    

Տո՜ւն ենք կառուցել,

Ծառե՜ր ենք տնկել,

Այգի՜ ենք ջրել,

Կռի՛վ գնացել,

Հավատի համար մահացել,

Բայց միաժամանակ -


    

Առյուծնե՛ր ծնել,

Սնե՜լ,

Մեծացրե՜լ…


    

Այսօրվա Զինվորը ո՛չ թե առյուծ է

Այլ՝

Առյուծ կուլ տված,

Որը զոհվում է ապրելո՜ւ համար

Եվ

Ապրեցնելո՛ւ…


    

Որը կռվում է Սո՜ւրբ հողի համար

Եվ

Սրբանալո՜ւ…


    

Որը մաքո՛ւր է իր Խղճի առաջ,

Այնքա՜ն պարզ ու ջինջ,

Որ էլ չի մնում ասելու ոչինչ…


    

Առյուծ չենք արդյո՞ք,

Որ վա՜ղը կամ էլ մոտ ապագայո՜ւմ

Գայլատուն սարքած գորշ գայլաորջում

Մայրենի լեզվով

կասենք.

- Բարև ձե՛զ, գայլե՜ր,

Մենք ենք, եկե՛լ ենք արդեն….


    

Մենք,

Հայերս, որ տուն ենք եկել:


    

Ս. Հարությունյան

29.04.16 Երևան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3203 | 0 | 0
Facebook