Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Լոռու տարածաշրջանային պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

14:05, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.
Լոռու տարածաշրջանային պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

Լոռու տարածաշրջանային պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) համակարգմամբ փորձագիտական խումբը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ն արտաքին գնահատում կիրականացնի ուսումնական հաստատությունում։

Այդ նպատակով առցանց հանդիպումներ տեղի կունենան քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, խորհրդի անդամների, ամբիոնների վարիչների, ՄԿԾ-ների պատասխանատուների և որակի ապահովման պատասխանատուների հետ, ինչպես նաև դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների հետ։ Փորձագետները կիրականացնեն նաև փաստաթղթերի ուսումնասիրություն։

Նշենք, որ մինչ այս փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը և նախնական գնահատում իրականացրել ըստ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների։

Գործընթացի ավարտին հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով քոլեջի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և ՄՈՒՀ-ի՝ փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի վրա։

Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի փորձագիտական խմբի ղեկավարն է տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ, ՀՊՏՀ դասախոս Տիգրան Մնացականյանը։ Խմբի մյուս անդամներն են Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Հեղինե Մուղումյանը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Լիլիթ Ներսիսյանը և Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Նարեկ Հարությունյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ մասնագետ Ռոզա Բաբայանը։

Լոռու տարածաշրջանային պետական քոլեջը 4 այլ քոլեջների հետ միասին հավատարմագրվում է պետական ֆինանսավորմամբ։ Մինչ արտաքին գնահատումը ՈԱԱԿ մասնագետները տևական ժամանակ քոլեջներին նախապատրաստել են հավատարմագրման, «Ուսանողության ձայն» նախագիծը դասընթաց է կազմակերպել այդ քոլեջների ուսանողների համար, յուրաքանչյուր քոլեջից երկուական աշխատակից ՈԱԱԿ-ում վերապատրաստվել է որպես փորձագետ, ապա նրանց իսկ ներգրավմամբ մշտադիտարկում է իրականացվել ուսումնական հաստատությունում, դուրս են բերվել ուժեղ և թույլ կողմերը, մատնանշվել բարելավման ուղղությունները։ Այս ամենից հետո միայն քոլեջներն ինքնավերլուծություն են իրականացրել և դիմել հավատարմագրման։

Նշենք, որ փորձագետներն արդեն իսկ արտաքին գնահատման գործընթացներ են իրականացրել Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում և Արարատի պետական քոլեջում։

Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3484 | 0 | 0
Facebook