Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սպասո՜ւմ էինք Հրեշտակի՝ Նե՜ռ հայտնվեց երկնքում:

19:29, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.
Սպասո՜ւմ էինք Հրեշտակի՝ Նե՜ռ հայտնվեց երկնքում:

Երկնից իջած ամեն ո՜ք՝

Լինի սո՜ւրբ թե՜ սատանա,

Բախտի բերմա՜մբ թե ցավո՜ք

Մե՛զ է ընտրում - որպես իրեն հանգրվան:


    

* * *

Մե՜նք սրտից թո՜ւյլ,

Մե՜նք չափից նո՜ւրբ,

Մեր Տիրոջը մի՜շտ հնազանդ ու հլո՜ւ-

Սպասո՜ւմ էինք Հրեշտակի՝

Նե՜ռ հայտնվեց երկնքում:


    

Մե՜նք անհանգիստ,

Դյուրաբորբո՜ք,

Դո՛ւրս եկանք մեր տներից,

Մեր ստեղծագործ սո՜ւրբ ձեռքերով

Սատանային մեր օջախը ցույց տվինք:


    

Սո՜ւրբ օջախ էր՝

Ապականվե՜ց-

(Ծծո՜ւմբ թափվեց երկնքից)


    

Մենք միամի՜տ,

Մենք մեղավո՜ր,

Նեղանո՜ւմ ենք աշխարհից:


    

Ս. Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1100 | 0 | 0
Facebook