Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկիրը պարտության հասցրած ղեկավարին ժողովուրդը չի ներել

22:01, կիրակի, 22 նոյեմբերի, 2020 թ.
Երկիրը պարտության հասցրած ղեկավարին ժողովուրդը չի ներել

Այս զինվորականը գեներալ լեյտենանտ Լեոպոլդո Գալտիերին է՝ Արգենտինայի վարչապետը 1981 թվականի դեկտեմբերից մինչև 1982 թվականի հունիս: Ինչո՞ւ այդքան կարճ ժամանակահատված: Որովհետև իր իսկ հրահրած պատերազմում նրա երկիրը պարտվեց, և նրան պաշտոնանկ արեցին: Մեկ տարի անց Գալտիերիին ձերբակալեցին ու դատի տվեցին մարդու իրավունքները խախտելու և Ֆոլկլենդյան պատերազմում արգենտինական բանակն անհաջող ղեկավարելու մեղադրանքով: 1986 թվականին բանտարկվել է, 1991-ին, համաներման շնորհիվ, ազատվել, սակայն 2002 թվականին նրան այլ՝ առևանգումների ու սպանությունների կազմակերպման մեղադրանք է առաջադրվել: Դատարանը Գալտիերիին տնային կալանք է նշանակել, որտեղ էլ նա 2003 թվականի հունվարի 12-ին մահացել է սրտի կաթվածից:

19-րդ դարից սկսած Արգենտինան Ֆոլկլենդյան կամ Մալվինյան կղզիները համարել է իրենը, թեպետ 1838 թվականից ի վեր այն պատկանել է Մեծ Բրիտանիային: Այս կղզիները Միացյալ թագավորությունից խլել նախապատրաստվող Գալտիերին նպատակ է ունեցել բնակչության ուշադրության շեղել սոցիալական խնդիրներից: Նրա կառավարությունը, որն, ըստ էության, ռազմական խունտա էր, 1981-ի ապրիլի 2-ին կղզիներում դեսանտ է իջնում և ստիպում այնտեղ գտնվող բրիտանական փոքրիկ կայազորին հանձնվել:

Բրիտանական նավատորմը կարճ ժամանակում շրջափակում է կղզիները, և դժվարանում է արգենտինական կայազորի մատակարարման գործը: Ֆոլկլենդների միակ վայրէջքուղին չափազանց կարճ էր ռեակտիվ ինքնաթիռների համար, հետևաբար, արգենտինական ավիացիայի մեծ մասը ստիպված է եղել գործել մայրցամաքից: Գլխավոր մարտական գործողությունները Ֆոլկլենդներում սկսվել են 1982-ի մայիսի 1-ին, երբ արգենտինական ավիացիան առաջին անգամ փորձել է հարձակվել հակառակորդի նավատորմի վրա, իսկ բրիտանական օդային և ռազմածովային ուժերը ռմբակոծել են արգենտինացիներին Պորտ-Ստենլիի շրջանում:
     Մայիսի 1-ին բրիտանական ատոմային սուզանավը խորտակել է արգենտինական «Գեներալ Բելգրանո» հածանավը, ինչի հետևանքով զոհվել է 323 մարդ: Սա կռվող կողմերի ամենախոշոր կորուստն է եղել ամբողջ պատերազմի ընթացքում: Սրանից հետո արգենտինացիները խորտակել են բրիտանական մի սուզանավ:
     Մայիսի 4-ից հետո երկշաբաթյա դադար է լինում: Մայիսի 15-ի գիշերը բրիտանական հատուկ նշանակության ջոկատը հարձակվում է արգենտինական օդանավակայանի վրա և ոչնչացնում 11 ինքնաթիռ: Միևնույն ժամանակ շարունակվել են հարցի կարգավորման բանակցությունները ՄԱԿ-ի միջնորդությամբ: Արդյունքում ՄԱԿ-ն ընդունել է բանաձև, որով Արգենտինայից պահանջվել է անմիջապես վերացնել կղզիների օկուպացիան: Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանաիան նախապատրաստվել է վերագրավել կղզիները: Դեսանտի իջեցման վայր է ընտրվել Սան-Կառլոս նավահանգիստը: Մայիսի 21-ի գիշերը, հանդիպելով արգենտինացիների միայն մի փոքր զորախմբի դիմակայությանը, բրիտանական բանակի դեսանտայինները գրավել են նավահանգիստը: Մայիսի 25-ին արգենտինացիները խորտակել են բրիտանական մի խոշոր բեռնանավ: Բրիտանացիների պատասխանը շատ չի ուշացել . հունիսի 14-ին նրանք գրավել են Ֆոլկլենդների գլխավոր քաղաքը՝ Պորտ Սթենլին, և Արգենտինայի կառավարությունն ընդունել է պարտությունը:
     Պարտությունը Արգենտինայի ռազմական խունտայի ու դար ղեկավար Գալտիերիի տապալման պատճառ է դարձել: Հհունիսի 17-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցած զանգվածային ցույցերի արդյունքում Գալտիերին հրաժարական է տվել: Իսկ Մեծ Բրիտանիայում պատերազմի հաղթական ավարտը օգնել է պահպանողականներին՝ Մարգարեթ Թետչերի գլխավորությամբ հաղթել պառլամենտական ընտրություններում: Պատերազմի հետևանքով զոհվել է 225 բրիտանացի և 649 արգենտինացի զինվոր, նավաստի և օդաչու, ինչպես նաև կղզիների 3 խաղաղ բնակիչ: Միացյալ Թագավորության և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 1992-ին: Մինչ օրս Արգենտինայի քաղաքական գործիչներն իրենց նախընտրական քարոզչության ընթացքում պարտադիր խոստանում են պայքարել կղզիների վերադարձի համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2863 | 0 | 0
Facebook