«Կառավարողները ոչ թե պիտի մարդկանց մեղադրեն հայրենասիրության բացակայության մեջ, այլ պիտի իրենցից կախված ամեն ինչ անեն, որ մարդիկ հայրենասերներ դառնան:
Կարլ Երկրորդի նավատորմում կային և՛ ջենտլմեններ, և՛ նավաստիներ: Բայց նավաստիները ջենտլմեններ չէին, իսկ ջենտլմենները նավաստիներ չէին»:
Թոմաս Բաբինգթոն Մաքոլեյ (1800 - 1859), բրիտանացի պետական գործիչ
****
Մահացող ծերունին մոտ է կանչում իրեն խնամող երիտասարդին:
-Ուզում եմ, - ասում է նա, - մի հերոսության մասին քեզ պատմել: Պատերազմի ժամանակ ես մի մարդու կյանքը փրկեցի: Բայց երբ նա զգաց, որ անվտանգության մեջ է, որոշեց դավաճանել իր փրկչին ու նրան թշնամուն մատնեց:
-Իսկ ինչպե՞ս փրկվեցիք, - հարցրեց երիտասարդը:
-Ես չփրկվեցի: Այդ դավաճանը ես ինքս էի, - ասաց ծերունին: - Բայց երբ պատմում եմ այս պատմությունը՝ որպես թե հերոսը ես եմ, ավելի լավ եմ հասկանում, թե նա ինչ մեծ բան է արել ինձ համար: