Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Մեկնարկեց «Դարձի՛ր Ձմեռ պապ» բարեգործական արշավը

14:44, երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
Մեկնարկեց «Դարձի՛ր Ձմեռ պապ» բարեգործական արշավը
    

Մեկնարկեց «Դարձի՛ր Ձմեռ պապ» բարեգործական արշավը

«Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական արշավի շրջանակներում սահմանամերձ համայնքների անապահով ընտանիքների, ինչպես նաև այլ խոցելի ընտանիքների բազում երեխաներ ամանորյա նվերներ կստանան։

Բոլորիս կողմից շատ սիրված տոներն են մոտենում, բազում հրաշքներ ու նվերներ, կախարդկան տրամադրություն։ Ամենաբարի և ջերմ տոներից մեկը, որը ուրախացնում է բոլորիս։

Յուրաքանչյուր երեխա սրտատրոփ սպասում է Ձմեռ Պապիկին, իր ամանորյա նվերին և հրաշքների։ Սակայն Հայաստանում կան բազմաթիվ երեխաներ, որոնց ընտանիքները գտնվում են դժվար կացության մեջ և ովքեր նվերներ չեն ստանում։

Արշավը կավարտվի 2021թ-ի հունվարի 1-ին։ Մինչև դեկտեմբերի 23-ը կատարած նվիրատվությունները երեխաները կստանան մինչև Ամանորի գիշերը։

Նվիրատվություն կարող եք կատարել նաև զանգահարելով մեր հեռախոսահամարներով, որտեղ մեր աշխատակիցները կօգնեն ձեզ այդ հարցում։ Ձմեռ պապ կարող է դառնալ ինչպես ցանկացած անհատ, այնպես էլ ցանկացած ընկերություն։

Համաձայնեք, որ պարզ քայլեր են, որոնց միջոցով կկարողանանք հազարավոր ժպիտներ պարգևել և օգնել մանուկներին հավատալ հրաշքներին։ Աջակցեք մեր կարիքն ունեցող երեխաներին։

«Տարբեր հաշվարկներով Հայաստանում մոտ 9000 երեխա երբեք չի տոնում իր ծննդյան տոնը կամ Ամանորը։ Սա սարսափելի թիվ է։ Այս երեխաների մեծ մասի հետ «Մանկական երկիր» բարեգործական տարածքային զարգացման ծրագիրը ամենօրյա աշխատանք է տանում, որպեսզի նրանց ընտանիքները հաղթահարեն աղքատությունը։ Բայց մինչ դա տեղի կունենա, մենք ուզում ենք նաև ամանորյա հրաշք պարգևենք նրանց։ Մեր ցանկությունն է, որ այս երեխաները ամանորին Ձմեռ Պապից նվեր ստանան ու վայելեն այդ պահը» . ասում է Կարինե Գուլքանյանը` «Մանկական երկիր» բարեգործական տարածքային զարգացման ծրագրի ղեկավարը:


    

    

    

Ինչպես աջակցել

Այս բարի գործի մի մասը դառնալու համար անհրաժեշտ է սեր և մի քանի քայլ՝

- Այցելել santa.եբհ.հայ կայք

- Սեղմել նվիրաբերել, որը Ձեզ կուղղորդի «Ինչպես աջակցել» էջ,

- Սեղմել Նվիրաբերել կոճակին, որից հետո կբացվի գնել նվեր էջը

- էջում Ձեզ կառաջարկվեն նվերների տարբերակներ (սեղանի խաղերից մինչև երաժշտական գործիքներ), որոնցից կարող եք ընտրել մեկը կամ մի քանիսը։

- Յուրաքանչյուր նվեր ունի իր կոդը, անհրաժեշտ է զանգահարել նշված հեռախոսահամարին +374 91913525, նվերի կոդը հայտելով աշխատակիցներին խնդրեք նրան օգնել գնել այն

- * Յուրաքանչյուր նվերն արժե առավելագույնը 5, 000 դրամ

- Նշված կայքում կհրապարակվի հաշվետվություն 2021թվականի հունվար ամսվա ընթացքում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
381 | 0 | 0
Facebook