Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծառուկյանը քարոզարշավի արդունքներից գոհ է

15:06, երեքշաբթի, 30 ապրիլի, 2013 թ.
Ծառուկյանը քարոզարշավի արդունքներից գոհ է
     Այսօր «Իրավունք» օրաթերթը մի տեղեկատվություն է տարածել, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դժգոհ է ավագանու ընտրությունների քարոզարշավն իրականացնող առաջին դեմքերից և նույնիսկ ասել է, որ քարոզարշավը «պռավալ է գնացել»:
     Այս տեղեկատվությունը «Zham.am» -ի հետ զրույցում մեկնաբանելով` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց. «Կարծում եմ՝ հասարակությունը արդեն վաղուց կարողանում է տարբերակել հավաստի տեղեկատվությունը ինչ-որ մեկի երևակայության արդյունք հանդիսացող մտավարժանքներից, սակայն ԲՀԿ-ով մտահոգված բոլոր անձանց տեղեկացնեմ, որ ԲՀԿ-ի ներսում որևէ իրարանցում չկա, ու ԲՀԿ-ում լիակատար համերաշխության մթնոլորտ է: Գագիկ Ծառուկյանը բավականին գոհ է իր քաղաքական թիմից, մասնավորապես՝ քարոզարշավն իրականացնող առաջին դեմքերից` Վարդան Օսկանյանից ու Նաիրա Զոհրաբյանից»:
     Իսկ խոսելով այն մասին, թե ինչ նպատակ են հետապնդում նմանատիպ հրապարակումները` ասաց, որ իրենց համար զրոյական հետաքրքրություն են ներկայացնում. «Ուղղակի նշեմ, որ փրփուրներից կախվելը ոչ միշտ է փրկության ելք հանդիսանում»:
     1lur.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2727 | 0 | 0
Facebook