Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ

14:47, շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ.
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ

Երբևէ չէի մտածել, որ հիշողությունիցս կջնջվեն ինձ համար ամենաթանկ մարդկանց անուները, նրանց պատկերները: Չէի մտածել, որ կգա մի սև օր ու կմոռանամ նաև քո ծննդյան օրը-բայց եկավ. խելագար խաբկանքի ու հոգևոր նվաստացման սև նոյեմբերը:
     Ինչ՞ու 45 օր անընդհատ խաբում էին մեզ… որ հիմնադրամում շա՞տ գումար հավաքվեր, որ օգնություները հասցնեին պարտակե՞լ, ինչպես եղավ 1988-ի աղետի ժամանակ:
     Ու՞մ հետ խորհրդակցեց այդ ինքնակոչը-ասում է ՝ ամենատեղյակների հետ –Քոչարյան Անդոյի, ՞ով լափեց երկրաշարժի օգնությունները, վիլիսները ծախեց թյուրքերին, շինտեխնիկան՝ հրեաներին (Պոլոնսկի, Չիֆթալարյան, Մարկարյանց ):
     Եթե մեր ճակատը թույլ էր …եթե մեր բանակը զորու չէր, ինչի՞ց էին վախենում այդ մասին ասել ժողովրդին: Իրենց տկար ուղեղները կասկածեցին, որ եթե ժողովուրդը իմանար ճշմարտությունը՝ առավել չէ՞ր բռունցքվի, առավել չէ՞ր տա, եթե իմանար որ ճակատում բաշի***ուկներ կան ՝ չէ՞ր զտի ինքն իրեն …
     45 օրերի ընթացքում այդ մարդու դեմքի որևէ նյարդ չշարժվեց, աչքերը մնացին նույն անցավ, անհաղորդ ու սևեռուն աչքերը: Մոռացավ նաև կնոջ հագից հանել զինվորական հագուստը:
     Շատ շուտով Արցախը կդառնա երկու վիլայեթ: Մոտ ապագայում այդ դժոխային համաձայնագիրը կիրականանա, իսկ Հայաստանը որևէ քայլի պատրաստ չէ: Բոլոր հույսերը սին են, մենք միայն կորցնում ենք

Միտքը զորավոր ուժ է . քո միտքը առավել: Քո հզոր կենսադաշտի կարիքը մենք շատ
     ունենք:
     Ու Էլի ծնունդդ շնորհավոր


    
    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
657 | 0 | 0
Facebook