Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ԴԱՎԱՃԱՆ ՓՆՏՐՈՂՆԵՐԸ կամ Պատերազմը վերջացել է մեր հողի տերը լինենք...

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
06:25, ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ.
ԴԱՎԱՃԱՆ ՓՆՏՐՈՂՆԵՐԸ կամ Պատերազմը վերջացել է մեր հողի տերը լինենք...

Մի պահ մտածեն, որ այս քարտեզն էլ հնարավոր էր ամբողջովին կապույտով ներկվեր


    
     Արցախի շուրջ բանակցությունների խնդիրը սկիզբ է առնում 90-ականներից ու հիմա ցավոք այս քարտեզի ձևով եկավ պայթեց ներկա վարչապետի ու մեր գլխին: Տեղին է մատնանշել, որ բանակցությունների առարկայական հիմքը սխալ է դրվել` առաջնահերթ հանձնել 7 շրջանները: Այս ճանապարհ ոլոր-մոլոր քայլելուց հետո եկանք հանգրվանեցինք այնտեղ` ինչը պետք է տեղի ունենար: Կամ հանձնել տարածքները, կամ էլ պատերազմ: Բնականաբար պատերազմն անխուսափելի էր ու եղավ այն, ինչ եղավ: Հարցի մասին հետո դեռ շատ վերլուծություններ կարվեն: Ցավալին կրակի մեջից շագանակներ հանողներն են: Մեղավորներ փնտրողներն իրենց աստղային ժամին էին սպասում: Սրանց չես կարող համոզել, որ աթոռին նստելու պայքարի ժամանակը չէ, գույք ջարդելու, փողոցում դավաճան գոռալու փոխարեն, պետք է հիմա ատամները պինդ սեղմել ու կենտրոնանալ թուրքի քթի տակ բարեկեցիկ երկիր կառուցելուն, որ գոնե սրանով սփոփենք մեր մորմոք ցավը: Այս պատերազմը մենք նոր` Նիկոլի ժամանակ չենք տանուլ տվել, այլ այն ժամանակ, երբ նստեցինք բանակցությունների, երբ սպանում էինք մեր տեսակին` Վարդգես Պետրոսյանին, Մոնթեին, Գեղազնիկին, հաց բերող Արթուրին, Արթուր Մկրտչյանին, կամ պրիվետ Ռոբ ասողին: Այն ժամանակ ենք տանուլ տվել, երբ Մոնումենտի բարձրունքներում միլիոնների հասնող, նաև ազգային ժողովի շենքի մակետով դղյակ էինք կառուցում, այն ժամանակ ենք տանուլ տվել, երբ ժողովրդական պատգամավորների փոխարեն թաղային հեղինակություններին էինք մանդատ տալիս, երբ կեղծվում էր ընտրություններն ու այդպես շարունակ… Կարդացեք նաև Փաստաբան․ «Մարդիկ չպետք է ակնկալեն, որ փոխհատուցում կարող են ստանալ» «Այն օրը, երբ դավաճանը կչքվի մեր աչքերից ու էկրաններից, ես մի փոքր հանգստություն կգտնեմ» . Ռուբեն Մելիքյան «Այդպիսի բան աշխարհում չկա, որ կապիտուլյացիա ստորագրած երկրի ղեկավարը հրաժարական չտա» . Վազգեն Մանուկյան Այժմ դավաճան բղավողների մասին: Նրանք մտածե՞լ են իրենց մասին: Արդյո՞ք դավաճան չեն, որ երեկ զինվորի կողքին չեն եղել ու այսօր դուրս են եկել փողոց ու պառակտում են ժողովրդին: Մտածե՞լ են, որ իրենց իշխանատենչ ցանկություններով անարգում են զոհվածների հիշատակը, որ վիրավորում են դեռ բարձրունքներում գտնվող տղաներին, որ իրենց արարքով խախտում են երկրի օրենքն ու օրինականությունը: Գիտակցո՞ւմ են, որ վերջին տարիների ընթացքում իրենց կողմից դավաճան անվանվողի շնորհիվ է սփյուռքը վերածնվել, վերականգնվել է հավատքը առ երկիրն ու նրա ապագան: Այսօր սփյուռքի հազարավոր կամավորներ օգնում են Հայաստանին: Գիտակցո՞ւմ են, որ այս քայլով դավաճանում են նրանց, հարվածում սփյուռքի զարթոնքին, հայերի միասնականությանն ու հավատին: ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ` Այսպես անողները գիտակցու՞մ են, որ մեր քաջազունները մարտնչել են` թող չափազանցություն չլինի, թուրքի տեսքով, գերժամանակակից ՆԱՏՕ-ի բանակի դեմ, նրա հանդերձներով սպառազինված ազերու ու ահաբեկիչի դեմ: Դավաճան ասողներն իրենց հարց տվե՞լ են` թե իրենք ի՞նչ են արել հաջողություն ապահովելու համար: Նրանք գիտակցու՞մ են, որ մեր բանակի հնարավորություններն էլ անսպառ չէին ու սպառազինումն ապահովելու համար արգելափակումներ են եղել: Այս մարդիկ մի պահ մտածե՞լ են, որ այս քարտեզն էլ հնարավոր էր ամբողջովին կապույտով ներկվեր և ունենայինք էլի հարյուրավոր զոհեր: Սթափվե՛ք, հիմա հրաժարական պահանջելու ժամանակը չէ, հիմա համախմբվելու ու միասնական գործելու ժամանակն է: Գոնե մի լավ գործ արած կլինեք, եթե զոհված զինվորի ընտանիքի կողքին լինեք, կամ գույքը մեքենաներ բարձող ու Հայաստան շտապող մեր արցախցի հայրենակիցներին հանգստացնեք, սփոփեք, որ պատերազմը վերջացել է ու մեր հողի տերը լինենք…
     Ա. Կնյազյան
     «Նիդերլանդական օրագրի» Հիմնադիր, խմբագիր
    
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/11/12/1151060/?fbclid=IwAR2k5vUV1CFMWFjpvLiao6UkH4rPBmQp3S06kAX1bwp2rI9piD1-yDz8Yws
    
     © 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1127 | 0 | 0
Facebook