Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայոց Էրատո թագուհին ներառվել է բրիտանական հայտնի տեսախաղում I նշանները ստորև (Հրանտ վերլուծական ակնարկ)

Hur Hr
Հեղինակ`
Hur Hr
00:46, կիրակի, 08 նոյեմբերի, 2020 թ.
Հայոց Էրատո թագուհին ներառվել է բրիտանական հայտնի տեսախաղում I նշանները ստորև (Հրանտ վերլուծական ակնարկ)

Բրիտանական Total War: Rome 2 առցանց տեսախաղի նոր տարբերակում ներառվել են Հին աշխարհի 4 կին առաջնորդներ, որոնց թվում է նաև Հայոց Էրատո թագուհին: Այս մասին գրում է Polygon-ը:


    

Առցանց տեսախաղի նոր կերպարներից են դարձել նաև Եգիպտոսի Կլեոպատրա թագուհին և հույն թագուհի Տեուտան:

Էրատոն Արտաշեսյան հարստության վերջին գահակալ Տիգրան Գ-ի դուստրն է: Նա եղբոր հետ ժառանգել է հոր գահը:
     Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրել է Արտավազդ Գ-ին, սակայն հայերի ապստամբության ու Պարթևաց արքայի սատարմամբ մ.թ.ա. 2 թ Էրատոն և եղբայր վերահաստատվում են գահին։
    
     Մ.թ. 1 թ Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ զոհվում է Տիգրան Դ-ն, ինչից հետո Էրատոն հրաժարվում է թագավորելուց։ Հռոմից դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ վերստին գահին է նստեցնում Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 12-ին գահազրկվում է:

    
    
     Hur Hr - Analitik

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2741 | 0 | 0
Facebook