Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ՀԱՐԳԵԼԻ ԱԶԳԸՆՏԻՐՆԵՐ ՏԵՂՅԱ՞Կ ԵՔ, ՈՐ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ Է

Sona Arshuneci Arshuneci
19:47, չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
ՀԱՐԳԵԼԻ ԱԶԳԸՆՏԻՐՆԵՐ ՏԵՂՅԱ՞Կ ԵՔ, ՈՐ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ Է

Երբ կորոնավիրուսը մի կողմից, պատերազմը՝ մյուս, ֆինանսական ճգնաժամի առաջ են կանգնեցրել մեր երկիրը, երբ դպրոցականներն ընկած շիշ ու թուղթ են հավաքում, թոշակառուն իր ստացած չնչին թոշակից Արցախի հիմնադրամին բաժին է հանում, աշխարհասփյուռ հայությունը աշխարհով մեկ հանգանակություն է անում, իսկ դուք հարգարժան ազգընտիրներ, որ բավականին բարձր աշխատավարձ եք ստանում, այս օրերին, երբ մեր հազարավոր ջահելներ իրենց կյանքը հանուն Արցախի չեն խնայում, դուք ազգային ժողովում առանց ամաչելու պարգևավճարների թեման եք բարձրաձայնում, իսկ դուք գիտե՞ք ինչ վիճակով է ապրում հասարակ ժողովուրդը, ովքեր ձեզ ընտրել են, որ իրենց դարդին դարման անեք, ովքեր այս կորոնավիրուսի պատճառով անգամ աշխատանք չունեն, անգամ հացն են պարտքով վերցնում խանութներից, այդ ընտանիքների մասին մտածու՞մ եք, կամ նրանց, ում միակ կերակրողն է կամավոր, զենքը ձեռքին մահու և կենաց կռիվ տալիս Արցախում, թե՞ ձեզ չի հետաքրքրում նրանց կարգավիճակը․․․ և դուք կոչվում եք ազգընտիրնե՞ր․․․ այս պատերազմական օրերին այդ բազարը ազգային ժողով բերելը պարոն Ատոմ Ջանջուղազյան պարգևավճարների թվերի հրապարակումը այս պատերազմական վիճակում, դա ասում է այն մասին, որ դուք իրականությունից շատ կտրված եք․ ուստի՝ ժողովուրդը հաջորդ ընտրություններին պետք է լավ ծանր ու թեթև անի, թե ու՞մ է ուղարկելու ազգային ժողով իր հոգսը թեթևացնելու․ երկրի, ժողովրդի հոգսերը կիսո՞ղ, թե՞ ժողովրդի մուծած հարկերի հաշվին ճոխ կյանք վայելողներին, , , այսօր նմանները, այս պատերազմական վիճակն անտեսողները, ուղիղ հարված են հասցնում Վարչապետի թիկունքին, փոխանակ նեցուկ լինեն․ Մեր վարչապետը չի իմանում արտաքին հարվածների՞ն դիմակայի, թե՞ ներքին՝ ձեր հարվածներին․․․Զարմանալի է, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ջանադրաբար լծվել է պատերազմական վիճակում պարգևավճարների թեման բերել ազգային ժողով․ լավ գիտենալով, որ ժողովրդի արդարացի զարյութին կարժանանա․․․ Մենք ոչ ԱՄՆ-նն ենք, ոչ էլ Եվրոպան, որ մեր բյուջեի չեղած գումարները աջ ու ձախ շաղ տանք․ Ազգային ժողովի նախագահը և Ատոմ Ջանջուղազյան գոնե պետք է հարգեին Արցախում իրենց կյանքը հանուն հայրենիքի մատաղ անող 18 տարեկանների հիշատակը, նման թեմա անգամ մտքների ծայրով չպետք է չանցներ, որ արծարծվեր ազգային ժողովում․ միթե այդքան անհոգի, անսիրտ ազգ ենք դարձել․․․ Ի՞նչ է պարտադի՞ր են այդ պարգևավճարները․ ի՞նչ է քա՞ր են քաշել, հանքերում են աշխատել, դաշտերում քախհա՞ն արել, կամ ի՞նչ կարևոր օրենքներ են մշակել ժողովրդի բեռը թեթևացնող․ երկրին օգուտ բերում․․․ լուսավոր դահլիճում նստած համակարգչի առաջ օր են մթնեցնում․․․ ի՞նչ է պետք է նրանց կաշառե՞նք, որ համ բարձր աշխատավարձ ստանան, դեռ մի բան էլ պարգևավճա՞ր․ սա կոռուպցիայի վառ օրինակ է բյուջեն դատարկող և ժողովրդի դժգոհություններն էլ բնավ անտեղի չէ․․․ Պարոն Ատոմ Ջանջուղազյան հարկատուների փողերով պետք չէ այդքան ճոխություն թույլ տալ և բարեգործություն անել․ չշարունակեմ․․․
     Երևակայությունից դուրս է, որ կորոնավիրուսի, պատերազմի հասցրած տնտեսական վնասները չի մտահոգում ձեզ և մեր ազգընտիրներին և միայն սեփական գրպանները լցնելու մասին եք այս օրերին նման քննարկումներ բերել ասպարեզ, , , հավատացե՛ք, շատ տհաճ է, շա՜տ․չի նայվում, լրջացեք, մի քիչ խիղճ ունեցեք, սթափվե՛ք, ամոթ ունցեք․ Պատերազմի դաշտում հայի արյունն է հոսում և դեռ չգիտենք, թե այս պատերազմը ինչքան կտևի, ինչով կվերջանա, բայց մեր «ազգընտիրներին» բացարձակապես ոչինչ չի հետաքրքրում․․․ նրանք երևի տեղյակ էլ չեն, որ Արցախում պատերազմ է, որ թշնամին մեր՝ Հայաստանի գյուգերն է արդեն թիրախավորում, , ,
     Գիտե՞ք ինչ եմ մտածում․ մեր վարչապետն արժանի չէր նման ազգային ժողով ունենալու, որ իր թիկունքին թեկուզ «ԻՄ ՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ» չեն կարողանում հավատարմորեն ամուր կանգնել վարչապետի թիկունքին․ արտաքին թշնամին մի կողմից, ներքինը մյուս կողմից․այս պայմաններում, գերլարված է աշխատում մեր վարչապետը, ողջ ծանրությունը վերցնելով իր ուսերին․․ այ հիմա էլ ավելի եմ համոզվում Փաշինյանի հայտնի խոսքերի իրականությունը «իմ կամքը ամուր է քարից էլ, իմ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյանը.» ԱՅՈ ԱՅԴՊԵՍ Է ՎԱՐՉԱՊԵՏ ՋԱՆ․ ԴՐԱՆՈՒՄ ՇԱՏԵՐՍ ԵՆՔ ՀԱՄՈԶՎԵԼ ՈՒ ՀԱՄՈԶՎՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ ԷԼ․ ԱՄԲՈՂՋ ԲԵՌԸ ՄԵՆԱԿ ՇԱԼԱԿԱԾ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ԱՌԱՋ ԳՆԱԼ, , ,
     Այս պայմաններում այո դժվար է այս լաբիրինթոսից դուրս գալ, բայց մեր վարչապետը չի ընկճվում, դեռ պայքարում է ու ոչ մեկի առաջ չի ծնկում, գլուխ չի խոնարհում, թեև ողջ աշխարհն է դիտողի, բայց մեր վարչապետը աշխարհի տերերին ձեռնոց է նետել, քանզի իր թիկունքին է ողջ հայ ազգը և նվիրյալ հայ զինվորն ու կամավորականները, Վարչապետի և նախագահ Արայիկ Հարությունյանի մի կոչով կյանքի ու մահվան կռիվ են տալիս Արցախի ամեն մի թիզն ազատագրելու համար, , , ԽՈՆԱՐՀՈՒՄՍ ՁԵԶ ՍԻՐԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ, ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՅՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԽՈՆԱՐՀՈՒՄՍ և ՁԵԶ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ ՄԱՀՈՒ և ԿԵՆԱՑ ԿՌԻՎ ՏՎՈՂՆԵՐԻԴ ․ դուք խորին հարգանքի և գնահատանքի եք արժանի, , ,
     ՀԻՄԱ ՄԻ հռետորական հարց եմ ուզում հղել Ատոմ Ջանջուղազյան․ եթե համակարգչի առաջ, լուսավոր սենյակներում և ազգային ժողովում նստածներին պարգևավճար է հասնում, բա Արցախի հողի համար կռիվ տվողներին, ովքեր իրենց ընտանիքների միակ կերակրողն են, որ ամեն բան անտեսելով շտապեցին Արցախ հայրենի հողը պաշտպանելու, պարգևատրում չե՞ք նախատեսել․ ցանկալի է հարցադրմանս արձագանքեիք պարոն նախարար․․․ ուզում եմ ասել, որ մեր հարկատուների վճարումները քամուն մի տվեք, մենք աղքատ երկիր ենք և նախկինների կուտակած արտաքին պարտքի վրա, նոր պարտքեր կուտակելու հաշվին բարեգործություն մի՛ արեք․․․պարգևավճարներ մի բաժանեք, , , Շա՜տ վաղուց էի ուզում բարձրաձայնել, իսկ այս օրերին այդ թեման ասպարեզ բերելով լռել չէի կարող, հնուց եկած մի լավ խոսք կա «ոտքդ վերմակիդ չափով մեկնիր» լավամարդ լինելու ժամանակը չէ, ով առանց պարգևավճարի չի ուզում աշխատել, թող դուրս գա գործից, հարյուրավորները նրանց կփոխարինեն, հերթի են կանգնած․․․այնպես որ անփոխարինելիներ չկան, , , ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ, ԼԱՎ ՖԻՆԱՆՍԻՍՏԸ ՉԵՂԱԾ ԲՅՈՒՋԵԻՑ ԲԵՐՔԻ ԲԱՇԽՈՒՄ ՉԻ ԱՆՈՒՄ, ԿԱՌԱՋՆՈՐԴՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ, ԹԵ՞ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԷԼ ԵՂԵԼ ՈՒ ՉԿԱ, , ,
     ՓԱՍՏՆ ԵՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ, , ,

    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     գրող հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
723 | 0 | 0
Facebook