Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոլանդացի քաղաքական գործիչը բարձրաձայնում է Ադրբեջանի կողմի վայրագությունները

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
20:30, երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ.
Հոլանդացի քաղաքական գործիչը բարձրաձայնում է Ադրբեջանի կողմի վայրագությունները

ՀՈԼԱՆԴԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. ՀԱՐՐԻ ՎԱՆ ԲՈՄՄԵԼԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ՀԱՅԵՐԻՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այս օրերին Նիդերլանդների Խորհրդարանի նախկին պատգամավոր Հարրի վան Բոմմելը գտնվում է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ Նա մասնակցում է ՀԲԸՄ-ի (AGBU) կողմից կազմակերպված Եվրոպայից ժամանած քաղաքական գործիչների մեծ միջազգային կոնֆերանսին։ Կոնֆերանսի շրջանակներում հրավիրվածները խորապես ուսումնասիրում են Արցախյան խնդիրը և փնտրում ուղիներ՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու, նրանց մասնակցությունն այս հարցի լուծմանը ակտիվորեն խրախուսելու և մարդասիրական նպատակով պատերազմը կանգնեցնելու համար։

Հարրի վան Բոմմելն այսօր այցելել է Հադրութից ժամանակավոր տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել է նաև Գորիսի Ֆրանս-Հայկական Սրտանոթային Կենտրոն։ Բոմմելը կոչ է արել Եվրոպային բարձրաձայնել հայերին ընդդեմ կատարվող վայրագությունների փաստը։

Շնորհակալ ենք Հարրի վան Բոմմելին' մարդասիրական առաքելությունն իր ուսերին վերցնելու, ՀԲԸՄ-ի հետ համատեղ Եվրոպային մեր խնդրի մասին իրազեկելու տարատեսակ ուղիներ փնտրելու համար։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1906 | 0 | 0
Facebook