Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՒ՞Մ ԵՍ ՎՍՏԱՀԵԼ ԹԻԿՈՒՆՔԸ ՆԻԿՈԼ

12:05, երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ.
ՈՒ՞Մ ԵՍ ՎՍՏԱՀԵԼ ԹԻԿՈՒՆՔԸ ՆԻԿՈԼ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Մահացել է Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը
    
    

ՈՒ՞Մ ԵՍ ՎՍՏԱՀԵԼ ԹԻԿՈՒՆՔԸ ՆԻԿՈԼ


    

Լուրեր են պտտվում, թե Շիրակի մարզպետարանը փակվելու է:
     Շուրջ 10 օր է, ինչ ՇՄ մարզպետ Տիգրան Պետրոսյանը իր կեցաղային բոլոր կարիքները հոգում է մարզպետարանի իր աշխատասենյակում: Բշկական ծառայություները Ավտրիական հիվանդանոցի տնօրեն Սերոբյանը անձամբ է մատուցում ձերդ գերազանցություն մարզպետին, հիվանդանոցից տեղափոխելով մարզպետարան անհրաժեշտ սարքավորումներ և բժշկական պարագաներ: Իսկ սննդի կետերը անընդմեջ մատակարարում են սնունդ:
     Մարզպետը վարակակիր է թ՞ե կոնտակտավոր, արդեն էական չէ: Այս անձնավորության անպատասխանատու պահվածքը՝մարզի թիվ 1 հանրային կառույցը իր ինքնամեկուցաման վայր դարձնելու ռիկսով հանդերձ խլեց հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանի կյանքը, ում հենց աշխատավայրից տեղափոխեցին հիվանդանոց: Վարակակիր դարձրեց իրեն սպասարկող երկու աշխատակցուհիների:
     ՀԻՇԵՑՈՒՄ

Հոդված 277.2.

Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը


    

1. Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա։

2. Նույն արարքը, որը՝

1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս,

2) անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։

3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: »:

Այս պատժամիջոցներից որը կկիրառվի ՇՄ մարզպետ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ, թող որոշեն իրավապահները:
     Որևէ մեկը չի առարկի, եթե ասեմ, որ Սամվել Գրիգորյանը ՇՄ աշխատակազմի ամենապատասխանատու, ամենապարկեշտ և իր աշխատանքին ամենանվիրվածն էր.Հետաքրքիր է այն բուժանձնակազմը ով այցելում էր Տիգրան Պետրոսյանին, չէ՞ր նկատում Սամվելի վիճակը, ով հաշվի չառնելով իր առողջությանը սպառնացող վտանգը մինչև կյանքի վերջին վարկյանը չլքեց աշխատավայրը:
     Իմ խորին համոզմամբ այդ հրաշալի մարդու կյանքի թելը կտրվեց վերոհիշյալ կառույցում տիրող համատարած անտարբերության, սևի ու սպիտակի անջրպետի խորացման պատճառով: Իսկ Սամվելը չեմ կարծում թե Տիգրան Պետրոսյանի յուրայինն էր…
     Հասմիկ Մելքոնյան
     Գյումրի


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3212 | 0 | 0
Facebook