Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆրանսիական հեղափոխության նորամուծություններից մեկը կարճ կյանք է ունեցել

22:59, շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ.
Ֆրանսիական հեղափոխության նորամուծություններից մեկը կարճ կյանք է ունեցել

Մինչև Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը միապետական Ֆրանսիայում «դու» ով դիմելը գռեհիկ անպատկառություն է համարվել:

Բայց հեղափոխությունից հետո բարքերը փոխվել են, և հեղափոխական Կոնվենտը 1793 թվականի նոյեմբերին հատուկ օրենք է ընդունել, համաձայն որի՝ հանուն համընդհանուր եղբայրության պարտադիր է համարվել մեկմեկու «դու» -ով դիմելը ամբողջ երկրում:

Սակայն այս պահանջն ընդամենը մեկ տարի է իրականացվել: Հեղափոխության ամենաարմատական առաջնորդ Մաքսիմելիան Ռոբեսպիերի սպանությունից հետո, օրենքն այլևս չի գործել:

Ի դեպ, Ռոբեսպիերը կարծես նախազգացել է, թե ինչ է լինելու իրենից հետո: Մահապատժի վայր տանելուց առաջ Ռոբեսպիերը հակվում է, որ գուլպաները վեր քաշի, բայց չի կարողանում: Տեսնելով դա՝ մեկն օգնում է նրան, և Ռոբերսպիերը ցածրաձայն ասում է նրան. «Շնորհակալ եմ ձեզանից, պարոն»:

Շրջապատողները կարծում են, թե նա խելագարվում է, որովհետև արդեն վաղուց մարդիկ միմյանց «դուք» -ով չէին դիմում և թագավորների ժամանակը հիշեցնող «պարոն» բառը չէին գործածում: Բայց Ռոբեսպիերը չէր խելագարվել, նա պարզապես ցանկացել էր ասել, որ հեղափոխությունը տապալվել է, որ հանրապետությունն այլևս գոյություն չունի, որ տեղի է ունենալու վերադարձ հին ռեժիմին և որ անցած տարիների բոլոր ձեռքբերումները կորսվելու են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1886 | 0 | 0
Facebook