Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայն առանց այն էլ շատ է տվել

23:12, երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ.
Հայն առանց այն էլ շատ է տվել
     Երբ տեսնում ենք աշխարհի անտարբերությունը մեր նկատմամբ շատերիս սրտերը մի տեսակ հակակրանքով են լցվում: Այո, սա հակակրանք է, որ առաջին հերթին զգում ենք ինքներս մեր նկատմամբ: Դա մեր միամտության, մարդասիրության եվ բարձր արժեքների հետևելու ու հավատալու հետևանքն է: Մենք սիրում ենք աշխարհին, հայն ամենամարդասեր ազգն է, բայց, ցավոք, այսօր մենք տեսնում ենք միայն աշխարհի անտարբերությունը: Մեր եվ աշխարհի տարբերությունը հետևյալն է՝ աշխարհը միշտ կարողանում է արդարանալ իր չարածի համար, իսկ մենք՝ ոչ: Մենք մեզ երբեք չենք ներում եթե չենք օգնում ուրիշ ագի ներկայացուցչին, կողքի մարդուն: Մենք ունենք մի զգագողություն, որը կոչվում է երախտագիտություն և դա մեր մեջ արմատացած է: Մենք հավերժ երախտապարտ ենք բոլորին: Երախտապարտ ենք ռուսին, անգլիացուն, ֆրանսիացուն, սիրիացուն, հրեային եվ մյուսներին: Եվ դա ցավոք մեզ խանգարում է վատը լինել, հաղթող լինել: Այո, մեծահոգությունը, բարությունն ու երախտագիտությունը աշխարհի համար անընդունելի արժեքներ են: Մենք շատ քիչ ռեսուրսներ ունենք, բայց միշտ առաջինն ենք օգնում աշխարհին: Երկրաշարժերի, պատերազմների, ահաբեկչության եվ այլ աղետների դեպքում մենք առաջինն ենք ուղարկում հումանիտար օգնություն: Ու մենք այսօր աշխարհից ոչ թե նյութական օգնություն ենք ուզում այլ՝ բարոյական: Մեզ պետք է աշխարհի աջակցությունը: Աշխարհը պետք է հասկանա, որ մենք միշտ արդար ենք, մենք անգամ կռվելիս ենք բարոյական կռվում: Մենք պիղծ չենք, մեր արժեքները ստոր չեն, մեր մտքերն ու նպատակները գարշելի չեն: Հայից հեռու է նենգությունն ու դաժանությունը: Հայը երբեք ոչ մեկի չի նեղացնում: Հայի միակ սկզբունքն արդարությունն ու քաջությունն է իր մի բուռ հողի, մի բուռ ժողովրդի պահպանության համար: Աշխարհն ամեն տարի մեզ հետ հայոց ցեղասպանությունից է խոսում, բայց այսօր չի ուզում նկատել թուրքի հերթական դավադրությունը: Աշխարհ, սթափվիր, դու առաջինը պետք է մի բուռ հող լցնես թուրքի արյունոտ աչքերին ու երեսին, որ հանդգնել է հիշել իր Մեծ Թուրանի կեղտոտ գաղափարախոսությունը: Աշխարհը պետք է փակի թուրքի արյունոտ երախը: Մեզ պետք չի գթասրտություն հերթական հարված ստանալուց հետո, մեզ կեղծ քույրեր ու եղբայրներ պետք չեն: Աշխարհը պետք է ապացուցի, որ ինքը կարող է սաստել այս գարշանքներին: Աշխարհ հիշիր, եթե հայը վնասվի Աստված ձեզ չի ներելու ու հենց դուք ինքներդ ձեզ չեք ներելու:
     Աշխարհի 8 միլիոն հայերն ամենուր են, դուք այդուհետ ստիպված եք լինելու նայել այդ մարդկանց աչքերի մեջ: Եվ իմացեք, որ հայի հիասթափությունը չի անցնելու, նա ձեզ եվ ձեր աշխարհն այլևս այդպես ինքնամոռաց չի սիրելու: Հավատա աշխարհ, դա ձեզ կզրկի մի շարք բարիքներից, որը միայն հայի հերոսական տեսակը կարող էր արարել ձեզ համար:
     Հայն Աստծո մարդն է և նա է աշխարհին գեղեցկի և ճշմարիտի ուղով տանողը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2916 | 0 | 0
Facebook