Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲՈԼՈՐ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Tereza Mikaelyan
Հեղինակ`
Tereza Mikaelyan
13:28, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ.
ԲՈԼՈՐ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Ո՛վ աշխարհի Քրիստոնյա երկրներ, բոլոր ազգերի քրիստոնյա Հովիվներ, Պատվելիներ, Հռոմի պապեր, Կաթողիկոսներ, ավելի լավ է հրաժարվեք բացահայտ ձեր դավանանքից, քանի որ Քրիստոսի խոսքը չեք պահում: , , Բարի սամարացու առակը, , միայն Կրիակնօրյա դպրոցի լավ դաս եք արել, բեմերից հուզված քարոզում եք, սակայն այսօր ձեր եղբայրներին են կոտորում, Քրիատոսի եկեղեցին են ավերում, իսկ դուք լուռ եք, անտարբերությամբ անցնում եք և գնում ձեր ծառայությանը, երբ արյան մեջ քո եղբայրն է թավալվում: Երանի թշնամի, , Սամարացի, , լինեիք, և Քրիստոսի առակի պես օգնեիք ընկածին, քան եղբայր եք կոչվում և անտարբեր եք առակի քահանայի և ղևտացու նման: Հիսուս երկնքից նայում է և տեսնում, եթե հավատում եք, և չկարծեք, որ կկարողանաք արդարանալ վերջին օրում: Քանի դեռ ուշ չէ, սթափվե՛ք, չլինի թե Քրիստոսի խոսքը ձեր համար է պահված -, , ՁԵԶ ԲՆԱՎ ՉԵՄ ՃԱՆԱՉՈւՄ, , : Այսօրվա ձեր դիրքորոշումից և գործերից է կախված ձեր ապագան. . .

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3556 | 0 | 0
Facebook