Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ․ ԿԱՏԱՐԵ՛Ք ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՍ ՔԱՅԼԸ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
19:04, կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.
ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ․ ԿԱՏԱՐԵ՛Ք ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՍ ՔԱՅԼԸ
    
    
     ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ․ ԿԱՏԱՐԵ՛Ք ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՍ ՔԱՅԼԸ
    
     (Բաց նամակ)
    

ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԿՐԿԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ ԿԱՏԱՐԵ՛Ք ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՍ ՔԱՅԼԸ․․․ԿՐԿԻՆ, ՔԱՆԶԻ ԴԵՌևՍ 2010-Ը ԹՎԱԿԱՆԻՑ ԵՄ ՄՇԱԿԵԼ ԱՅՍ ՆՈՏԱՅԻ ՏԵՔՍՏԸ և ԲԱԶՄԻՑՍ ԵՄ ՄԱՄՈՒԼՈՎ ՀՈՐԴՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ և աՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԿԱՏԱՐԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՍ ՔԱՅԼԸ, , ,
     ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՐԿԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է և ԿՐԿԻՆ ՀՈՍՈՒՄ Է ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆԸ, ԹԱՆԿ ԱՐՅՈՒՆԸ և ԻՆՉՊԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԻ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆԶՈՐ ԵՆ ՁևԱՑՆՈՒՄ ՍԱՆՁԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, , , ՈՒՍՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐՊԵՍԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵԶ ԱԳՐԵՍՈՐ ՉՊԻՏԱԿԵՆ, ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ՝ ՆՈՏՅՈՎ, և ՈՒՂԱՐԿԵԼ ԲՈԼՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ, ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ, ՏԱՐԱԾԵԼ ԲՈԼՈՐ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ՈՒ ՀՆՉԵՑՆԵԼ ԲԱՐՁՐ ԱՄԲԻՈՆՆԵՐԻՑ, ,
     ՆՈՏԱՅԻ ՏԵՔՍՏԸ, , ,
     «Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած դիվերսիաներին միջազգային կառույցների անտարբերությանը հանգեցրեց նրան, որ 2016 թ․ ապրիլի 1-ին Ադրբեջանը օդային ու ցամաքային ծավալուն կայծակնային պատերազմական գործողություններ սկսեց Ղարաբաղի դեմ, խախտելով 1994թ․ Բիշքեկյան հրադադարի նախնական պայմանավորվածությունը, իսկ միջազգային կառույցները աչք են փակում և չունեն համապատասխան մեխանիզմներ Ադրբեջանին սանձելու, պատժելու, այս անպատժելիության արդյունքում զոհվում են տասնյակ անմեղ հայ զինվորներ, խաղաղ բնակիչներ, և այս տարվա հուլիսին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, իսկ սեպտեմբերի 27-ին լայնածավալ պատերազմական գործողություններ սկսեց ողջ Արցախի տարածքում․․․ ուստի՝ չհայտարարված պատերազմի մեջ հայտնված հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում իր զինվորի և հայ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկել համապատասխան ինքնապաշտպանական միջոցներ, դիմելով պատասխան վճռական ռազմական գործողությունների… Հայկական կողմի համարժեք ու վճռական գործողությունների արդյունքում սահմանի խախտման, առաջխաղացման, ու նոր տարածքների գրավման դեպքում կատարվածի ողջ պատասխանատվությունը պետք է կրի հրադադարը խախտող՝ Ադրբեջանական կողմը, իսկ նոր գրաված տարածքները հետ չեն վերադարձվի: Հայաստանը ստիպված կլինի իրեն իրավունք վերապահել, որպես պատերազմում հաղթանակած կողմ դադարեցնել տարիներ ի վեր ձգվող Մինսկի խմբի անպտուղ բանակցությունները, որոնք իրենց սպառել են և անմիջապես ճանաչել Ղարաբաղի անկախությունը և վերամիավորումը մայր հայրենիքին, դառնալով իր հայրենակիցների անվտանգության ու պաշպանության միակ ու հուսալի երաշխավորը: Մարդասպան, սադիստ Ռամիլ Սաֆարովին «ազգային հերոս» հռչակած պետությունը երբե՛ք չի կարող դառնալ Ղարաբաղի հայ ազգաբնակչության անվտանգության երաշխավորը, մի պետություն, որտեղ ոճրագործ Սաֆարովների նոր հետևորդներ են բազմանում ու դաստիարակվում։ Մի պետություն, որտեղ մարդատյացությունն ու հայատյացությունն է իշխում, ինչպե՞ս կարող է Արցախը լինել Ադրբեջանի կազմում ու հայ ազգաբնակչության անվտանգությունը վստահել վրիժառու մարդասպաններին...»:

ՆՈՏԱՅԻ ԱՅՍ ՏԵՔՍՏԸ ԵՍ ԳՐԵԼ ԵՄ
     Դեռևս 2010թվականին, երբ ադրբեջանական
     դիվերսիոն խումբը հարձակվեց Չինարի գյուղի վրա, և տվեցինք 4 զոհ, ես հանդես եկա
     "ՈՒզում եմ պատռել լռության չադրան" հոդվածով,
     http://www.louysworld.com/archives/8303

Որտեղ պարզ ցուցանվում է, թե ինչպես կարելի է
     դիվանագիտորեն պատասխանել ու բացառել նման
     դիվերսիոն հարձակումները, բայց ասողին լսող է պետք.
     հիմա, երբ կրկին հայտնվեցինք պատերազմի մեջ, նորից հայ զինվորներ ենք կորցնում, ու խաղաղ բնակիչներ, պետք է այս առիթն օգտագործել ի շահս յուր․ և ճանաչել Ղարաբաղի վերամիավորումը մայր հայրենիքին․․․ այսպես, թե այնպես
     պատերազմի մեջ ենք տարին բոլոր․․․ կրկին հորդորում եմ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ Պարոնայք ազգընտիրներ կատարե՛ք դիվանագիտական այս քայլը, որը և՛
     միջազգային կառույցներին, և՛ Ալիևին սթափ մտածելու տեղիք կտա և ամենակարևորը Ղարաբաղյան թնջուկի բացման բանալին կհանդիսանա, , , , Մենք երբե՛ք չպետք է թույլ տանք, որ Մինսկի խմբի շրջանակներում լուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, քանզի նրանք ձգտելու են հենվել հայատյաց «Մադրիդյան սկզբունքների» վրա, որի հիմնարար բոլոր կետերը բխում եմ Ադրբեջանի օգտին։ Պատերազմական այս վիճակը ինքնին մեծ առիթ է, կատարել այս քայլը․ Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին, , ,
     Հարկավոր է խորամանկել կարողանալ ու դիվանագիտորեն մեկընդմիշտ լուծում տալ Արցախյան հարցին․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
     (Գրող-հրապարակախոս)

Աղբյուրը` օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4685 | 0 | 0
Facebook