Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ԱՀ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱ ԵՎ ՔԱՂԱՔԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ 97-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արհմիություններ
Մամուլի խոսնակ`
Արհմիություններ
15:42, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
ԱՀ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱ ԵՎ ՔԱՂԱՔԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ 97-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի համաքաղաքացիներ,

Արցախի արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ստեփանակերտի անվանակոչման հերթական՝ 97-րդ տարեդարձի առթիվ։ Մեր քաղաքն օրեցօր գեղեցկանում, ավելի գրավիչ տեսք է ստանում։ Դրանում բոլորիս ներդրումն է։ Ամեն մեկս՝ մեր աշխատավայրերում կատարելով մեր մասնագիտական պարտքն ու պարտականությունը՝ նպաստում ենք մեր քաղաքի տեսքի ու կենսունակության բարելավմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։
Կոչ եմ անում մեր բոլոր համաքաղաքացիներին, քաղաքի բոլոր արհկազմակերպություններին, բոլոր արհանդամներին՝ հետայսու ևս իրենց նպաստը բերել քաղաքի համաչափ զարգացման հետագա գործընթացին։ Տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում ամենայն լավն ու բարին։

    
ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի նախագահ
Արա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
730 | 0 | 0
Facebook