Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խաչիկին դժվար օրեր են սպասվում

19:01, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
Խաչիկին դժվար օրեր են սպասվում

Սեպտեմբերի 19-ին, ինչ խոսք, ուրախ օր էր, ահագին մարդ փորները բռնած լիաթոք ծիծաղաց, ընդ որում՝ ծիծաղում էին թե իշխանության կողմնակիցները, թե ընդդիմադիրները: Հասկացաք, որ խոսքը Հիտլերի հայկական պատճենի մասին է՝ Խաչիկ Ասրյանի: Եվ ինձ համար տարօրինակ չէ, որ նա դարձավ ծաղրի առարկա նաև ընդդիմադիրների համար, որովհետև ուղղակի անհնար էր առանց ծիծաղի նայելը, թե ինչպես է հայ Հիտլերը Ազատության հրապարակի բեմով նախորդ դարի 60-ականների մոդային բնորոշ կոստյում-ժիլետով ու փողկապով ջղաձիգ շարժումներով այսկողմ-այնկողմ քայլելով խոսում: Այնպես էր քայլում, կարծես թե շատ շուտով Բաքուն գրավելու է, իր հավաքած 400-500 հոգին էլ, որոնք վերջում դարձան ընդամենը 50-60 հոգի և որոնց մեջ շատ էին 60-ն անց ղժղժան կանայք, նայում էին նրան այնպիսի հայացքներով, որոնք ասում էին՝ չգիտենք ինչ ա խոսում, բայց մի տեսակ վստահ ա խոսում:

Ի դեպ, այդ 400-500-ի փոխարեն իրականում պետք է լիներ 5000, քանի որ ըստ իմ աղբյուրների՝ Խաչիկը այս հանրահավաքի համար իրեն փող տվողներին (իսկ մենք բոլորս էլ լավ գիտենք, թե ովքեր են իրեն հովանավորում) խոստացել էր, որ 5000 մարդ կհավաքի, փողն էլ վերցրել էր գլխանց: Բայց դրա փոխարեն հայկական արտադրության Հիտլերիկը երեկ կնքեց իր քաղաքական մահկանացուն ու վստահ եմ՝ հիմա էլ է ինքը ջղաձիգ, ուղղակի արդեն այլ պատճառով: Բանն այն է, որ Խաչիկը պիտի պատասխան տա իրեն փող տվողներին, թե ինչու խաբեց իրենց, ինչու փող վերցրեց 5000 մարդ հավաքելու համար, բայց հավաքեց այդքան քիչ ու տապալեց միջոցառումը: Ասում են՝ փող տվողները շատ ջղայնացած են ու Խաչիկին դժվար օրեր են սպասվում:

Ի դեպ, մի 2 բան էլ անցյալից հիշեմ՝ նույն այդ աղբյուրները ասում են, որ Խաչիկը իր գրասենյակի կաբինետում էլ է գրեթե միշտ այդ տարօրինակ ոճի մեջ հագնված ու միշտ ձիգ փողկապներով, իսկ իր ճոխ ու ռաբիզ ոճով կահավորված կաբինետում նաև սպորտային մարզասարքեր են դրված՝ տրինաժորներ, ու ինքը հենց այնտեղ էլ պարբերաբար դրանց վրա վարժություններ է անում: Ընդ որում՝ չար լեզուները պնդում են, մարզվելուց էլ իր դասական հագուստն ու փողկապը չի հանում:

Մի պատմություն էլ պատմեմ, որ Խաչիկի ընկերներից մեկից է դուրս եկել: Ասում են ընկերները մի անգամ Խաչիկին հրավիրել են շոգեբաղնիք՝ սաունա: Խաչիկը գնացել է էլի կոստյումով ու փողկապով, մտել է ներս, մի քիչ նստել է ընկերների հետ առանց կոստյումն ու փողկապը հանելու, հետո վեր է կացել ու գնացել է, ասելով, որ ինքը նման տեղեր չի սիրում:

Ահա այս մարդը երկար տարիներ մեր երկրում փոխանախարարի պաշտոն է զբաղեցրել, և այս մարդը դեռ երեկ հավակնում էր դառնալ մեր երկրի հաջորդ վարչապետը: Չգիտեմ դուք ոնց, բայց ես հաստատ կարտագաղթեի, եթե Խաչիկը մեր վարչապետը դառնար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1653 | 0 | 0
Facebook