Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ցավ ու ծիծաղի հատընդմեջերում

10:05, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
Ցավ ու ծիծաղի հատընդմեջերում
    
Ցավ ու ծիծաղի հատընդմեջերում
Արցունքն ընկնում է, ժպիտը՝ կորչում,
Քանի երեք մոգ անձիրք դերերում,
Կռճոնի գալն են եզական կոչում։
Էլ դամբանակա՞ն պիտի ճառեին,
Մնձուր օրերի թվարկը խառնած,
Խոնջ հոգի մնա՞ց մամռոտ նառերին,
Որ աշխարհ գալով վերջում է խաբված։
Դիադիմակի հարակատարը
Նույն մեռած կավն է, որ մարդ են հունցել,
Շունչ փչելով է պարզ նյութի տարրը
Աստծու զարմանքը միայն հարուցել։
Անինչը գիտի ընչեղից խեղճը
Մուր ու մուրիկի միջինն է, որ կա,
Ասենք, մեռել է մարդուս մեջ խիղճը
Ստորակացից մինչև ենթակա։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2317 | 0 | 0
Facebook