Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ճրագանցումի վերջնամերձ պահին հոգեգեշ մեկը հայացքս մաժեց

09:59, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
Ճրագանցումի վերջնամերձ պահին հոգեգեշ մեկը հայացքս մաժեց
    
Ճրագանցումի վերջնամերձ պահին հոգեգեշ մեկը հայացքս մաժեց,
իր կերպարանքի հյուծված պատկերը՝ այլանդակ ու խուլ, գալարուն սահեց,
գգվեց անտարբեր իմ չորեքանկյան ձեղունի տակի յոթերորդ սյանը․
հեռավոր հուշի իմ տարբերակում ես էի զոհը, ինքն էր որսկանը։
Ճերմակից բացի խավարամածից իր քառակուսին էլ ո՞վ էր երկնել,
կույրն անրջանքի պոստուլատներից մտահանգելով ո՞ր մեկն էր կրկնել,
շոշափելի՞ էր թախիծս արդյոք, սիրտս ցավում էր, երբ հեգնախառը
սերը իմ մերժում, բիբերիս մեջ էր դեռ սղագրում իր նախաբառը։
Երիցուկներից չմահավանը ապրիմ-մեռնիմով լույսն էր իմ ցրում,
փշուր-փշուր էր նրա տագնապը խոստովանանքից մինչև ուրացում,
երբ սիրուց բացի, ամեն բան կյանքում հապաղելով էր ժպիտս քանդում,
այս Կազիմիրի սև կախարդուհին դյութելուց հետո ինձ էլ չէր խայթում։
Կազիմիր Մալևիչը Սև Քառակուսի նկարի հեղինակն է։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2120 | 0 | 0
Facebook