Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այն աղջկան

09:47, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
Այն աղջկան
    

    
Կյանքս հատող գծերի մեջ ի՞նչն էր ուղիղ, ի՞նչը կոր,
Պարբերության ո՞ր հատվածում շփոթվեցի, ի՞նչ կա որ,
Դիմադարձիս հալիվորին շահեցի՞, թե՞ կորցրի,
Էդ Թալեսի դրույթներում ի՞նչն էր անհամ, ի՞նչը չոր։
Իռացիոնալ առանց մի թիվ ո՞նց ապրեցի ես մի կյանք,
Սուր անկյանդ բութս բարդած, նույն փռվածքն էր, ի՞նչ կա որ,
Տարածության քո բացվածքում բա ո՞նց դարձա անրջանք,
Սեր ունեցա՞, թե՞ տևեցի շվաքիդ տակ՝ ակնկոր։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1684 | 0 | 0
Facebook