Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե Ծառուկյանին կալանավորեն, որդու հարսանիքը կհետաձգվի. «Երազում տեսել եմ». «Հրապարակ»

Blog About Everything
Մամուլի խոսնակ`
Blog About Everything
19:57, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
Եթե Ծառուկյանին կալանավորեն, որդու հարսանիքը կհետաձգվի. «Երազում տեսել եմ». «Հրապարակ»
    

    
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում երեկ սկսվեց ու հետաձգվեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը։ Փաստաբանները պատճառաբանեցին, որ պատշաճ չեն ծանուցվել։ Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին։
    
    

     Ծառուկյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դատավորին ինքնաբացարկ ներկայացնել․ ասում են, որ դրա համար բազում հիմքեր ունեն, եւ գլխավոր հիմքն այն է, որ այս նիստը կարող էր առնվազն մեկ շաբաթ առաջ տեղի ունենալ, սակայն նախաքննության մարմինն ամեն ինչ արել է, որ սանկցիայի քննությունը համընկնի Մնացական Մարտիրոսյանի հերթապահությանը։
    
    
     Շարունակությունը կարդացեք այստեղ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1758 | 0 | 0
Facebook