Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեդիագրագիտությունը և դրա կարևորությունը

16:13, կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
Մեդիագրագիտությունը և դրա կարևորությունը

Այս դարում իրադարձությունները հոսում են շատ արագ, հաճախ սենսացիա ու ապատեղեկատվություն պարունակելով, Շատ կարևոր է չխճճվել և ինֆորմացիոն աղբյուրին չմոտենալ որպես հարյուր տոկոսանոց ճշմարտություն համարելով:


     Ամեն առավոտ, երբ շտապում եք աշխատանքի, կամ դասի, ստանում եք հերթական ինֆորմացիայի չափաբաժինը: Հայտարարություններ, որոնք հանդիպում են վերելակից սկսած, արտաքին գովազդի պաստառներ, վահանակներ, աֆիշներ, զրույցներ, որ ունենում եք ընթացքում, այդ ամենին ավելանում է համացանցը և Ձեր դեմ բացվում է հսկայական ինֆորմացիոն բազա: Սրանք բոլորն էլ մեդիայի արտահայտման միջոցներն են:

Ի՞նչ է մեդիագրագիտությունը


     Այն հմտությունների ամբողջությունը, որոնք մարդկանց թույլ են տալիս ձեռք բերել, քննադատաբար գնահատել և ստեղծել մեդիա (վերաբերում է զանգվածային լրատվամիջոցների ու հաղորդակցման տարբեր ձևերին, այդ թվում՝ մամուլ, հեռուստատեսություն, ռադիո, գովազդ, կինեմատոգրաֆիա, համացանց իր բոլոր հավելումներով) ։


    

Մեդիագրագիտությունը չի սահմանափակվում միայն կրողով, այն սահմանում է որպես ունակություն՝ ձեռք բերելու, վերլուծելու, գնահատելու, ստեղծելու և գործելու՝ օգտագործելով հաղորդակցման բոլոր ձևերը։


     Մեդիագագիտության ուսուցումը նպատակ ունի բարձրացնել զանգվածային լրատվամիջոցների ազդեցության մասին տեղակացվածությունը և ձևավորել ակտիվ դիրքորոշում, ինչպես մեդիայի օգտագործման, այնպես էլ նրա ստեղծման նկատմամբ:

Առանց մեդիագրագիտության չի կարող լինել գլոբալ փոփոխություներ, չի լինի առաջընթաց, կշատանա ապատեղեկատվությունը, սենսացիան, մանիպուլիացիան և յուրաքանչուր մարդ, յուրաքանչյուր երկիր կպարփակվի իր մեջ։ Խաբեությունն ու կոռուպցիան կհասնի այնպիսի չափերի ինչպիսին երբեք չի եղել: Կարծես թե աշխարհի ռիթմը կկանգնի և ամեն֊ինչ կթվա անիմաստ: Կշատանա կիբեռհանցագործությունները, լրագրողական էթիկան չի կատարի իր գործը:


    

Ուզեք թե ոչ, այս ամենը Ձեր առօրյան է դարձել և մի փոքր դժվար է չխճճվել և գլուխ հանել այդ ամենից: Անգամ եթե չմիացնեք ռադիոն, չլսեք փոթքաստներ, չթերթեք կայքերը, չփոխեք հեռուստացույցի ալիքները, միևնույն է, ստանալու եք ինֆորմացիա:


    

Ինչու՞ լինել մեդիագրագետ

•Խաբված չեք լինի

Եթե դուք մեդիագրագետ սպառող եք, ապա Ձեզ դժվար է խաբել և մանիպուլացնել, հետևաբար Դուք ավելի ինքնավստահ եք Ձեզ զգում:


     •Վստահելի եք
     Եթե դուք կարողանում եք տարանջատել կեղծ և մանիպուլյատիվ տեղեկատվությունները և կաողանում եք դրանք համադրել և վերլուծել, կիսվել Ձեր վերլուծություններով, ապա դառնում եք ավելի վստահելի Ձեր և ուրիշների համար:


     Ինչպե՞ս տարբերակել վստահելի լրատվական կայքը.


     •"Մեր մասին" բաժնում խմբագրության կոնտակտային տվյալների կազմակերպության մասին հստակ տեղեկության առկայությունը, ինպես նաև ուշադիր եղեք որպեսզի "Կապ" բաժինը լինի

•Արդյոք այս լրատվամիջոցի մասին տեղեկություն կա այլ հաթակներում
     •Սկանդալային, սենսացիոն հռետորաբանության օգտագործում։

Շատ կարևոր է, որ լինեք ոչ միայն գրագետ մեդիա ստեղծող, այլ նաև գրագետ մեդիա սպառող: Բոլորի համար էլ պարզ է, այն ինչ կարդում ես ազդում է քո դիրքորոշումների, աշխարհըմբռման, նպատակների, մտքերի ու պլանների վրա, բայց չպետք է մոռանաք մեդիա դիետայի մասին, այո մեդիան նույնպես ունի դիետա, ինչը կարևոր է շատ:


    

Մեդիան դեմոկրատական հասարակություն ստեղծելու լավ գործիք է։ Լսարանը կստանա հավաստի տեղեկատվություն, եթե լրատվամիջոցը հավատարիմ մնա իր ստորագրությանը, գործի ազատ, բաց, անկաշկանդ, և ոչ մի ուրիշ ուղվածություն չունենա:


     Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում կարևորություն է տրվում մեդիագրագետ հասարակություն ստեղծելուն և բավականին ուժեղ աշխատանք է տարվում ոչ միայն զարգացած երկրներում այլև Հայաստանում: Մեդիագրագիտությունը մտնում է կրթական ոլորտ և հենց մանկուց երեխային պետք է սովորեցնել յուրաքանչյուր երևույթի նկատմամբ քննադատորեն մոտենալ, վերլուծել, հասկանալ:


     Վերջում մի քանի խորհուրդ, երբ սահմանին լարված է, քանի որ գիտեք, որ տեղեկատվական պատերազմը նույնպես հզոր դերակատարում ունի պատերազմում հաղթանակած դուրս գալու համար:

•Տեղեկատվությունը ստուգել մի քանի անգամ
     •Չօգտվե'լ անծանոթ, առաջին անգամ տեսած աղբյուրից
     •Չտարածե'լ տեղեկատվություն զորքի, զինտեխնիկայի տեղաշարժի մասով

•Չօգտվե'լ az դոմեյնով կայքերից
     •Հետևել միայն պաշտոնական լրահոսին
     •Չօգտվե'լ աղբյուրներից, որոնք սենսացիոն վենագրեր են հրապարակում։
    
     Հոդվածի հեղինակ՝ Անի Ղումաշյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6079 | 0 | 0
Facebook