Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

19:35, ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.
ՄԵԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Կյանքը...

Արարված է նա նույն աղյուսներից

Եվ նույն շաղախից,

Սակայն ամենքի համար յուրովի:


    

Կյանքը...


    

Արարված է նա

Օրորոցային երգի՛ց լուսեղեն,

Գրկի՛ց մայրական,

Երերուն քայլից,

Թոթովուն խոսքից,

Մանկապարտեզի բույրի՛ց հարազատ։


    

Արարված է նա

Ճամփի՛ց դպրոցի,

Դասի՛ց առաջին,

Առաջին սիրո թրթիռից լուսե։

Անուրջից կապույտ,

Տենչանքներից վառ,

Աստղերի ծիրում շրջող երազից։


    

Արարված է նա

Ուղո՛ւց վերելքի,

Խինդի՛ց հաղթության,

Ահի՛ց անդունդի,

Վշտի՛ց պարտության,

Ցավի՛ց կորստի,

Ծննդից մի նոր։


    

Արարված է նա

Ընթացքի՛ց հավերժ,

Հուշերի՛ց անջինջ,

Կարոտի՛ց անվերջ,

Կարոտից... կյանքի:


    

Արարված է նա...


    

Այսպե՛ս է նա միշտ արարված։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3105 | 0 | 0
Facebook