Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես կահավորել ու ձևավորել բնակարանը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
16:58, ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.
Ինչպես կահավորել ու ձևավորել բնակարանը
    

    

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Նիդերլանդներ մեր շատ հայրենակիցներ ներգաղթել են ցուրտ ու մութ տարիներին և դրանից հետո: Շատերն իրենց աշխատասիրության շնորհիվ և վարկային նպաստավոր պայմաններից օգտվելով ձեռք են բերել իրենց սեփական բնակարանները: Շատերը ցանկանում են իրենց ճաշակով ձևավորել, կահավորել, գեղեցիկ միջավայր ստեղծել իրենց շուրջ: Սակայն ամենքը չեն, որ ճիշտ կարողանում են դա անել, հաշվարկել ու կիրառել ամենապարզ ու հասարակ կանոնները` էլ ավելի հարմարավետ դարձնելու իրենց, ընտանիքի մյուս անդամների ու հյուրերի անմիջական շփման վայրը: Այս հոդվածների շարքը, որի հեղինակը Հասմիկ Հակոբյանն է, այս ոլորտում բավական հետազոտություններ է արել, կօգնի բոլորիս ճիշտ կողմնորոշվել մեզ ամենասիրելի վայրում` տարածության ու ժամանակի առարկայական միջավայրում:


    

5 կանոն խոհանոցի կահույքը գրագետ տեղակայելու համար

Հիմնական սկզբունքներն են՝

-աշխատանքային եռանկյան ստեղծումը:

-տարածությունները հաշվի առնելը:

-կահույքի ճիշտ դասավորվածությունը:

Կանոն N1

Կառուցել խոհանոցը՝ հաշվի առնելով աշխատանքային եռանկյան սկզբունքը՝ սալօջախ, լվացարան եւ սառնարան։ Այս 3-ի միջեւ հեռավորությունը պետք է լինի հավասար, բայց ոչ շատ մեծ հեռավորությամբ՝ խոհանոցում աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։ Ցանկալի չէ տեղադրել լվացարանը եւ սալօջախը խոհանոցային կահույքի անկյուններում։

Կանոն N2

Մաքուր եւ կեղտոտ ամանեղենի ճիշտ շրջանառության համար աղբամանը, լվացարանը եւ աման լվացող մեքենան միմյանց մոտ պետք է տեղակայված լինեն։

Ինչպես նաեւ պահարանները եւ դարակները նույնպես պետք է աման լվացող մեքենային մոտ լինեն' այն հեշտությամբ դատարկելու եւ լցնելու համար։

Կանոն N3

Հաշվի առնել խոհանոցային կահույքի բարձրությունը:

Աշխատանքային զոնա, էլէկտրական սարքեր:

Աշխատանքային զոնան պետք է լինի գոտկատեղի բարձրության՝ կախված ձեր հասակից (85-ից մինչեւ 95սմ):

Ջեռոցը ցանկալի է լինի աչքերի բարձրության։

Օդափոխիչը՝ սալօջախից մոտավորապես 60սմ բարձրության վրա։

Պահարանի հասանելի ամենաբարձր դարակը ցանկալի է ունենա մոտավորապես 220սմ բարձրություն։

Կանոն N 4

Խոհանոցային ճարտարապետները նախընտրությունն այսօր տալիս են ավելի խորը եւ, հետեւաբար, ընդարձակ աշխատանքային զոնաներին՝ հատկացնելով աշխատանքային սեղանին 65 սմ, երբեմն նաեւ առավել հարմարավետության համար՝ 70սմ խորություն։

70սմ -ը կահույքի առջեւ ազատ տեղ թողնելու նվազագույն չափսն է, 90սմ-ը ՝ ներկառուցվող պահարանները, բաց վիճակում գտնվող սպասք լվացող մեքենան շրջանցելու համար, իսկ 120սմ-ը երկու հոգով խոհանոցում աշխատելու համար։

Կանոն N5

Լավ լուսավորված խոհանոց:

Բացի նրանից, որ խոհանոցը պետք է լուսավորված լինի ցերեկային լույսով, այն պետք է լուսավորվի նաև առաստաղին լույսով: Ինչպես նաեւ աշխատանքային սեղանը պետք է լուսավորվի տեղային ուղղորդվող լույսերով (սփոթներով), որոնք սովորաբար տեղադրվում են աշխատանքային սեղանի վրա կախվող պահարանների տակ։ Պակաս կարևոր չէ շրջակա լուսավորությունը, հատկապես այն դեպքում, երբ խոհանոցը ճաշասենյակի հետ է։

ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Հաջորդիվ՝ «Խոհանոցային կղզյակ»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2773 | 0 | 0
Facebook