Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օրվա աստղագուշակ

Blog About Everything
Մամուլի խոսնակ`
Blog About Everything
08:07, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
Օրվա աստղագուշակ
    

    
Խոյ Այսօր այնքան էլ հեշտ չի լինի հասնել նրան, ինչին դուք ձգտում եք, քանի որ թե՛ քողարկված, և թե՛ անթաքույց թշնամիները ձեր դեմ ծուղակ են լարում: Մարդը, ում դուք վաղուց վստահում էիք, անսպասելիորեն կարող է անցնել ձեր անբարյացկամների կողմը: Շատ վտանգավոր կլինի անձնական և գործնական շահերը համատեղելը, դրա հետ մեկտեղ էլ օրը չի համապատասխանում ծառայողական սիրավեպ սկսելուն:
    

    
    
     Ցուլ Այսօր ձեր արժանիքները աննկատ չեն մնա: Հնարավոր են բավական գայթակղիչ առաջարկներ, այդ թվում և այնպիսիները, որոնք կստանաք ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում, հավանական է շռայլ վարձատրություն` նախկինում արված ինչ-որ աշխատանքային սխրանքների դիմաց:
    
     Երկվորյակներ Օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով: Որքան ավելի ջանասիրաբար դուք աշխատեք, այնքան ավելի մեծ կլինեն ձեր եկամուտները: Օրը հարմար է իշխանության մարմինների ներկայացուցիչների, պետական կազմակերպությունների աշխատակիցների հետ շփումների համար:
    
     Խեցգետին Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Ճիշտ ժամանակին ընդունած խելամիտ որոշումը կարող է ձեզ օգնել խուսափել բարդություններից, ինչպես նաև ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու համակրանքը: Այսօր կարող են լուծվել բազմաթիվ խրթին հարցեր, իսկ մտերիմների հետ տարաձայնություններ չեն ծագի:
    
     Առյուծ Օրը բավական բարենպաստ է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա և տրանսպորտային միջոցներ գնել: Եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառվում, որ գումար ստանաք նաև անսպասելի աղբյուրից: Ուրախացնում է մտերիմների հետ հարաբերություններում չպարզաբանված բաների, չհասկացվածության բացակայությունը:
    
    
Կույս Օրը ընթանում է բավական անհարթ, դրա հետ մեկտեղ էլ շատ անկայուն է էմոցիոնալ ֆոնը: Այդ իսկ պատճառով էլ ձեր տրամադրությունը կփոփոխվի սովորականից ավելի հաճախ` հոգեկան վերելքի և լավատեսության փուլերը իրենց տեղը զիջելու են լիակատար հուսահատության պահերին: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում և` հեռավոր:
    
    
     Կշեռք Այսօր դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում և դրանից մեծ հաճույք կստանաք: Օրվա ընթացքում ձեր հասցեին կհնչեն բազմաթիվ հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Մեծ է ռոմանտիկ հրապույր ունենալու հավանականությունը. համակրանքն արագ կվերածվի ավելի լուրջ զգացմունքի:
    
     Կարիճ Այսօր կարող են տարաձայնություններ առաջանալ ձեր ծնողների և ընդհանրապես` ավագ սերնդի ազգականների հետ: Ձեր բոլոր փորձարարությունները պսակվում են հաջողությամբ: Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` հյուսիսային ուղղությամբ: Առանձնապես լավ կանցնեն ռոմանտիկ ճանապարհորդությունները: Հնարավոր է, որ հեռվում ապրող ձեր ազգականերից որևէ մեկի մասին լուրեր ստանաք:
    
     Աղեղնավոր Օրը դժվար թե աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպարգևի դրական էմոցիաներ: Այսօր, ինչպես երբեք, լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումների, զվարճալի վայրեր այցելությունները, դրանցում, ամենայն հավանականությամբ, դուք կունենաք ոչնչի չպարտավորեցնող, սակայն շատ հաճելի ծանոթություններ:
    
     Այծեղջյուր Օրը շատ հագեցած կլինի, և ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները միանգամից հնարավոր չի լինի ճիշտ գնահատել, քանի որ դրանք չափից ավելի հակասական են: Բայց ի վերջո իրավիճակը կդասավորվի ձեզ համար բարենպաստ ձևով: Հեշտությամբ են հաստատվում ծանոթությունները: Ձեր նպատակին հասնելու համար, դուք ի վիճակի եք օգտվել ամենատարբեր մեթոդներից:
    
     Ջրհոս Օրվա ընթացքում դուք բազմիցս կհանդիպեք դժվարությունների, սակայն այնուամենայնիվ կկարողանաք հասնել ձեր ուզածին: Համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը չափազանց օգտակար կլինեն, նպատակին հասնելու համար չի խանգարի նաև ձեր անձնական հմայքից օգտվելու ձեր ունակությունը: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կօգնի էապես բարձրացնել ձեր կենսամակարդակը:
    
     Ձկներ Պետք է հետևողականություն և համառություն դրսևորեք` հենց այդ հատկությունները ձեզ այսօր կօգնեն հասնել հաջողության: Հնարավոր են աշխատավայրում լուրջ տարաձայնություններ, լինեն: Վճռական եղեք ձեր տեսակետն առաջ տանելիս` այն առավել մոտ է ճշմարտությանը, և շրջապատը վաղ թե ուշ ստիպված է լինելու դա խոստովանել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2253 | 0 | 0
Facebook