Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ՝ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արհմիություններ
Մամուլի խոսնակ`
Արհմիություններ
17:15, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ՝ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սեպտեմբերի 2-ին կայացել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսը։ Նախագահը նախ ներկայացրել է Արցախի կառավարության, իր գլխավորությամբ, հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած ողջ գործառույթը, այնուհետև հնչել են բազմապիսի ու բազմաբնույթ շատ հարցեր, որոնք շոշափել են հանրապետության կենսական բոլոր ոլորտները՝ պաշտպանություն, կարգավորում, տնտեսություն, ներքին կյանք։ Բոլոր հարցերն իրենց պատասխանները ստացել են։
     100 օրն արդեն որոշակի ժամանակահատված է՝ որևէ խոսք ու խոստում իրականացած տեսնելու համար, ինչն արդեն որոշակիորեն երևակվում է։ Բնակչությանը հատկապես ոգևորում է «Յուրաքանչյուր ընտանիքին՝ առանձին բնակարան» ծրագրի իրականին մոտ պատկերացնելն անգամ։ Ու արդեն իսկ կարևոր է, երբ խոսքը գործի վերածվելու ունակություն ունի, երբ կարևորվում է մարդկային գործոնը։
     «Արհմիություններ» երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արիս Գրիգորյանը ևս «օգտվել է» ասուլիսում երկու հարց հնչեցնելու իր «օրինական» իրավունքից։
     Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
     Ա.Գ.- Պարոն նախագահ, ես ուզում եմ զուտ գերատեսչական հարցեր շոշափել, խոսքը վերաբերում է արհմիություններին։ Դուք հանդիպել եք արհմիությունների ֆեդերացիայի նախագահի հետ, Արա Ղահրամանյանը Ձեզ ներկայացրել է անցած հինգ տարիների ընթացքում արհմիությունների կատարած աշխատանքը, շոշափվել են առաջիկա անելիքների մասին հարցերը։ Ընդհանրապես, ուզում եմ իմանալ Ձեր կարծիքը՝ արհմիությունների դերի ու կարևորության մասին, պետականաշինության հետագա գործընթացում ինչպե՞ս եք տեսնում Դուք՝ որպես նախագահ։

Ա.Հ.- Արհմիությունները բոլոր երկրներում գոնե վերջին մի քանի հարյուր տարիների ընթացքում ուրույն տեղ են ունեցել, քննարկման թեմա չի, բայց պարտադրել, որ պարտադիր անդամ պիտի լինեն՝ նպատակադրված չեմ և իրավունք էլ չունեմ։ Դա իմ լիազորություններից դուրս է։ Եթե կան այլ աջակցության հարցեր՝ պատրաստ եմ։ Սիրով:
     Ա.Գ.- Երկրորդ հարցով ուզում եմ անդրադառնանք Աշխատանքի պետական տեսչությանը։ Գիտենք, որ այդ տեսչությունն արդեն 2014 թվականից չի գործում, բայց կարևոր գործառույթներ էր իրականացնում։ Ուզում եմ իմանալ, արդյո՞ք առաջիկայում նախատեսվում է որևէ կառույց կամ մարմին, որ կկատարի այդ գործառույթները։
     Ա.Հ.- Իհարկե, կարևորում ենք այդ ֆունկցիաների իրականացումը, բայց կոնկրետ դեռ պատրաստ չեմ ասելու՝ ո՛ր։ Ընդհանուր տեսչական ստուգումների առումով՝ վերջնական հստակեցված տարբերակ չունեմ։ Տարբեր թեմաներ, միավորել տեսչական մարմիններ՝ մի կառույցում, այդպես իրականացնել բազմաթիվ ֆունկցիաներ, թե չէ՝ դեռ պատրաստ չեմ ասելու։

Մամուլի ասուլիսն՝ ամբողջությամբ։
Արիս Գրիգորյան-Արայիկ Հարությունյան՝ հարց ու պատասխան։
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
319 | 0 | 0
Facebook
COMMENT.am