Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄՈԹՆ Է

Sona Arshuneci Arshuneci
19:24, չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄՈԹՆ Է
    
ՉԳՒՏԵՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՈՍՏԱՑԱԾ ԹԵԺ ԱՇՈՒՆԸ ԱՄՍԻ 4-Ի ՁԱԽՈՂՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՎ ՎԵՐՋԱՑԱ՞Վ, ԹԵ՞ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ՍԵԶՈՆԻՑ ՀԵՏՈ ավելի մեծ բազմություն կհավաքի և հրապարակը կլցնի, այլապես խայտառակ կլինի, քանզի երդում է կերել, որ «անբարոյականի տղա կլինի, եթե մինչև վերջ չգնա» ․․․ մեզ մնում է համբերատար սպասել, Ծառուկյանի հաջորդ քայլերին, քանզի հաճախ է գլուխ գովում, թե Ծառուկյանի խոսքը գործ է․․․բայց ինչպես տեսանք ամսի 4-ի հանրահավաքը չէր կարելի Թեժ որակել, ավելի շատ սառը ցնցուղ էր ԲՀԿ-ի առաջնորդի համար․․․
Սակայն այսօր Ծառուկյանի մասին չէ, որ ուզում եմ կենտրոնալ, քանզի մի քանի օր առաջ իմ ասելիքն ասել եմ․․․ Այսօր ուզում եմ անդրադառնալ հաջորդ Թեժ Աշունով մեզ ահաբեկող Վանեցյանին․ մի մարդ, որ իրեն վստահված ԱԱԾ-ի պետի բարձր պաշտոնն օգտագործեց Սերժի ու նրա շրջապատի թալանը հովանավորելուն, պարտակելուն․․․մի մարդ, որ այսօր էլ ձգտում է նրանց իշխանության բերել, մարդ, որ բառապաշար էլ չունի, մի մարդ, որ հենց ինքն է թաղված եղել կոռուպցիայի մեջ․․․ մի մարդ, որ ժողովուրդն իրեն տանել չի կարողանում և ահավոր մերժելի է, մարդ, ԵԹԵ ԿԱՐԵԼԻ Է ՄԱՐԴ ՀԱՄԱՐԵԼ, որ չունի տրամաբանելու տարրական կարողություն, որ եթե Ծառուկյանն իր ահռելի ռեսուրսներով չկարողացավ իր խոստացած բազմությունը հավաքել, հրապարակ լցնել, ինքն ընդհանրապես պետք է մոռանա Թեժ Աշնան մասին կերազեն․․․ ժողովուրդը դեռ չի մոռացել, ԱԱԾ-ի արխիվի անհայտացումը, անմեղ Դավիթ Սանասարյանի գլխին գործ սարքելը, Հայկ Հարութունյանի և Կուտոյանի սպանությունները, որոնց մահվան իրական հանգամանքներն ընդհանրապես չեն հետաքննվել․ նա պատասխան ունի ժողովրդին տալու հեղափոխությունից հետո երկրի թալանչիներին հովանավորելու, շատերին էլ երկրից փախցնելու համար, և հեղափոխությոնն արժեզրկելու համար, բայց ցավոք քանի մեր երկրի գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը, բոլոր նախքին հանցագործներն, այդ թվում և Վանեցյանը կմնան անպատիժ և լկտիաբար Թեժ Աշնան մասին կբարբաջեն․ Ժողովուրդն այդ օրը պետք է նրա գլխին սև թեժ աշուն բերի՝ պոկի Գեներալի ուսադիրները, դեն շպրտի, որ այդ անպատիվ դավաճանը, այդ ստոր տականքն ինչքան էլ ռուսական ԿԳԲ-ով և Կադիրովով թևավորվի, պետք է զգա, որ ժողովրդի դեմ խաղ չկա և հավերժ պետք է մոռանա վարչապետի աթոռին տիրանալու իր բաղձալի հավակնությունները, , ,
ՎԱՆԵՑՅԱՆ ՁԵԶ ԵՄ ԱՍՈՒՄ․ էս ի՞նչ պադոշ երես ունեք, մի քիչ արժանապատվություն, ինքնասիրություն ունեցեք․ մեր ժողովրդին հիմարի տե՞ղ եք դրել, թե՞ գիտեք ամնեզիայով է տառապում․․․
Ասեմ, որ ինձ համար եղկելի է մարդու դավաճան, լպրծուն ձեր տեսակը, երբ դեմքին կեղծ ժպիտ է, բայց թիկունքին դավեր է նյութում․պատրաստ է ամեն վայրկյան դաշույնով հարվածել․․․ինչպես դուք արեցիք ձեզ վստահող մեր Վարչապետին և ժողովրդին․․․Այսօր վարչապետի աթոռի համար կռիվ տվող Վանեցյան մտել եք հայրենասերի կերպարի մեջ և հայրենասիրություն եք խաղում․ ինչպես ասում են լկտիությունն էլ իր սահմաններն ունի․․․ախր այ դավաճան, այ Սերժի լրտես․ դուք ու՜ր, հայրենասիրությունն ու՜ր․ դուք հայրենի՞ք էլ ունեք, ինչ է «հայրենիք» կուսակցություն բացելով հայրենասե՞ր դարձաք․ կարևորը անունը չէ, կարևորը բովանդակությունն է և այն անձը, թե ինչքանով է նվիրված հայրենիքին, ինչքան մտավոր կարողություններ ունի և ինչքանո՞վ է կրում հայրենիքն իր մեջ, բայց ԱԱԾ-ի տնօրենի 1, 5 տարվա ձեր պաշտոնավարումն ապացուցեց, որ դուք ոչ միայն վարչապետի թիկունքին հարվածեցիք, այլ՝ հենց ժողորդի և ավելի շատ օտարերկրյա գործակալ եք, ծառայում եք ռուսական ԿԳԲ-ին և Կադիրովին և ոչ միայն դուք, այլ՝ բոլոր ազգի մերժված մյուս տականքները․ դուք հայրենիք չունե՛ք (չվիրավորվեք ձեզ ազգի տականք անվանելուս համար, քանզի Մեծն Նժդեհն է այդպես բնութագրել ձեզ նման ազգի թերմացքներին, այսինքն՝ իրերն իրենց անունով եմ կոչում) Երևի դեռ լավ չեք գիտակցում, որ ժողովուդը ձեզանից կուշտ է, վաղուց է մերժել ձեզ և թքած ունի ձեր վրա․բա ձեզ նման ծախվածի խոսքերին ականջալու՞ր կլինի, ձեզ հայրենի՞ք կվստահի․․․Ու դուք ուզում եք ազնիվ Նիկոլի տե՞ղը գրավեք․աբսուրդ, , , միայն ձեր երազում կտեսնեք․․․
    
     ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԱՅՍՕՐ ՌևԱՆՇԻՍՏՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԵՆ և ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՆՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԴԵՄ, , , ԲԱՅՑ ԱՍԵՄ, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՒՆԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑԵԼ Է ՇՈՒՐՋ 2, 5 ՏԱՐԻ, ԲԱՅՑ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՌԵԺԻՄԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՐԵՆ ԾԱՌԱՅԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆՆ ԵՆ և ՄԵՐ ԵՐԿՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԸ, ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱԱՆ ՄԵՋ ԵՆ և ԻՐԵՆՑ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺԸ ՉՍՏԱՑԱՆ, ՈՐՆ ԷԼ ԱՐԴԱՐԱՑԻՈՐԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ և ՌևԱՆՇԻՍՏՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԴԵՄ, , ,
     Այսօր Հեղափոխության արժեքները խաթարողը, Նոր Հայաստանում արդարադատությունը բռնաբարողը հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է․ և դատական համակարգն ընդհանրապես․․․ Քոչն ու Սերժը, Հովիկ Աբրահամյանը, Վանեցյանն ու ռեժիմի մյուս թալանչիներն ու մարդասպան հանցագործները, որ այսօր ազատության մեջ ֆռֆռում են, վայելում են ժողովրդից թալանածները, կուլակաթափ չեղան և պատասխան չտվեցին իրենց հանցագործությունների համար և անգամ անամոթաբար Թեժ Աշունով, հեղաշրջումով են ահաբեկում, Փաշինյան ջան դա պետք է սթափեցնի ձեզ և պետք է կենտրոնանաք արդարադատության համակարգը մաքրելու, հուսալի ու ազնիվ, պրոֆեսիոնալ կադրերով համալրելու ուղղությամբ, այնպես չէ որ չունենք ու Արթուր Դավթյանն էլ անփոխարինելի է․․․ ԿԱՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ, հատկապես, որ Սերժի նշանակած կադրերն են և առ այսօր անմնացորդ ծառայում են ռեժիմի շահերին, բա նման Գլխավոր դատախազից, դատավորներից ի՞նչ արդարադատություն ակնկալիքներ ունենա ժողովուրդը, կամ մինչև ե՞րբ սպասի․ մինչև կկուն կանչի՞․․․Միայն Դավիթ Սանասարյանի գլխին Վանեցյանի սարքած գործից, եթե իհարկե հետաքրքրվում եք, պարզ երևում է, որ դատախազը Վանեցյանի ազդեցության տակ է, և դիտմամբ են խճճում, ձգձգում այդ պարզ գործի դատավարությունը, ասես դարի թալանն են հայտնաբերել և դուք հանդուրժում եք նման արդարադատության առկայությու՞նը Հայաստանում․․․ Բա Հեղափոխության սինվոլն համարվող Դավիթը նման վերաբերմունքի՞ էր արժանի, կամ Դավիթը տարիներ շարունակ սրա համա՞ր էր պայքարում թալանչիների դեմ, որ դառնար Վանեցյանի, Արսեն Թորոսյանի սարքած գործի զոհը․․․ ողջ ազգն է շունչը պահած սպասում Դավիթի արդարացմանը․․․ փաստորեն թալանչի, մարդասպան Քոչը գրավով պրծավ, իսկ ազնիվ Դավիթին ներքաշել են դատական քաշքշոցի մեջ, միայն թե չբացահայտվի, որ Դավիթի գլխին Վանեցյանը գործ է սարքել․․․ այսօր Քոչն ազատության մեջ հայտնվելով կորդինացնում է բոլոր ռևանշիստներին, այդ թվում և Վանեցյանին․ հույս փայփայելով, որ Թեժ Աշուն կլինի, հեղաշրջում կանեն ու իրենք կրկին կգան իշխանության․․․
     ԱՍՏՎԱԾ ՈՉ ԱՆԻ, , ,
     Ճիշտն ասած արդարադատության ոլորտում եղած կադրերին այդքան էլ ծանոթ չեմ, բայց իմ իմացածներից Կարեն Անդրիասյանը, Վահե Գրիգորյանը, Նորայր Նորիկյանը, Արտակ Գալստյանը․․․ վստահաբար կարող եմ երաշխավորել, ազնվորեն կծառայեն արդարադատությանը և կվերականգնեն ժողովրդի խաթարված վստահությունը Նոր Հայաստանի արդարադատության հանդեպ․․․Փաշինյան ջան այդ թեժ աշունները պետք է ձեզ սթափեցնեն, քանզի Ձեզանից կոնկրետ քայլեր է սպասում ձեր թիկունքին կանգնած ժողովուրդը, քանզի ժողովրդի համար ոչ միայն տնտեսականն է կարևորը․ այլ՝ նաև, որ երկրում տիրի արդարադատությունը, գերիշխի օրենքը, քանզի յուրաքանչյուր պետության ամենաամուր հենասյունը դա արդարադատությունն է, իսկ Հրայր Թովմասյանի հեռացումով դյուզն ոչինչ չի փոխվել արդարադատության ոլորտում․ ինչպես ռեժիմի օրոք, այսօր նույնպես տեղում դոփում է․գլխավոր հանցագործները՝ Քոչն ու Սերժն իրենց մետաստազներով ազատությաան մեջ են և վայելում են ժողովրդից թալանածը, իսկ տասնյակներով անմեղ մարդիկ փակի տակ են տարիներ շարունակ և մեծ ակնկալիք ունեին, որ Նոր Հայաստանում հեղափոխության շունչը կհասնի իրենց և արդար դատավճիռ կկայացվի իրենց հանդեպ, գործերը կվերաբացվեն, կքննվեն և իրենք ազատ կարձակվեն․․․ այնպես որ Փաշինյան ջան առջևում շատ անելիք կա, իսկ ժամանակն աննկատ, անիմաստ սահում է և մարդկային ճակատագրեր են խեղվում, ընտանիքներ քանդվում, վերջապես մարդկանց հավատն է ի չիք դառնում կապված Նոր Հայաստանի, հեղափոխական արժեքների, հատկապես Ձեր անձի հանդեպ․․․ ժողովուրդը ձեզանից վճռական քայլերի ակնկալիքներ ունի, ինչպես հեղափոխության օրերին խոստացել էիք, որ «ՈՉ ՄԻ ՄՈՒԿ, ՈՉ ՄԻ ՁՈՒԿ ՉԻ ՊԼՍՏԱԼՈՒ», ԲԱՅՑ ՑԱՎՈՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԲԱՆ Է ԱՍՈՒՄ․ ԵՐԿԻՐԸ ԹԱԼԱՆԱԾ, ԱՆԴՈՒՆԴԻ ՊՌԿԻՆ ՀԱՍՑՐԱԾ ՄԿՆԵՐՆ ՈՒ ՁԿՆԵՐԸ ԳՅՈՒՂ ՈՒ ՔԱՂԱՔ ԸՆԿԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՁԵՐ ԴԵՄ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ․ ԸՆԴՀԱՏԱԿՈՒՄ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՄՇԱԿՈՒՄ ԵՐԿՐՈՒՄ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ և ՏԱՊԱԼԵԼՈՒ ՁԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ․ ԱՅԴՔԱՆ ԱՐԽԱՅԻՆ ՄԻ ԵՂԵՔ․ ՆԱՅԵՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐԻՆ և ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ԺՈՂՈՎՐԴԻ ՄՈՏ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԱԼԻՔ ԲԱՐՁՐԱՆԱ․ հիշե՛ք, քնում են գետերն ու քամին, բայց երբեք չի քնում ներքին թշնամին․․․ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ Է, ՎՍՏԱՀՈՒՄ Է, ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՒՐԵՄՆ, ԱՆԿԵՂԾ ԵՂԵՔ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ․ ԴՈՒՔ ՀԱՃԱԽ ԵՔ ԱՍՈՒՄ․ ԵՐԿԻՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՈՒՐԵՄՆ ԱԿԱՆՋԱԼՈՒՐ ԵՂԵՔ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՀԱՆՋԻՆ․ՄՈՌԱՑԵ՛Ք ԹԱՎԻՇԸ․․․ ԺՈՂՈՎՈՒԴԸ ՁԵԶԱՆԻՑ ԱՅՍՕՐ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ, ՉԻ ԲՈՂՈՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ․ ՆՐԱ ՊԱՀԱՆՋՆ Է․ ՊԱՏԺԵԼ ԻՐԵՆ ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԻՆԵՐ ԹԱԼԱՆՈՂ, ՆՎԱՍՏԱՑՆՈՂ 2 ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ, և ՆՐԱՆՑ ՄԵՏԱՍՏԱԶՆԵՐԻՆ, ԻՍԿ ՔԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՌԵԺԻՄԻՆ ԾԱՌԱՅԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ Է, ԱՆՀՈՒՅՍ Է, ՈՐ ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺԸ ԿՍՏԱՆԱՆ․․․ՓԱՍՏՆ ԵՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ․ ՈՐ ՈՉ ՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ՊԱՏԻԺ ՉԻ ԿՐԵԼ, ՈՐՆ ԷԼ ԱՐԴԱՐԱՑԻՈՐԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՄՈՏ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԱԼԻՔ Է ԲԱՐՑՐԱՑՆՈՒՄ․․․
     «ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՆ ԾՆՈՒՆԴ ԱՌՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ» ի միջայլոց սա իմ բանաձևումն է և այսօր օդ ու ջրի նման ժողովուրդն արդարության սով է զգում և շնչահեղձ է լինում անկարողությունից․․․
    
    
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԳԻՏԵՆՔ, ՈՐ ՇԱՏ ԲԱՐԻ ԵՔ ՈՒ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ, ԲԱՅՑ ԱՅՍՔԱ՞Ն․ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ․ ՌևԱՆՇԻՍՏՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԵՆ ՁԵԶ ՏԱՊԱԼԵԼՈՒ և ԴՈՒՔ ԴԵՌ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՔ ԹԱՎԻՇՈ՞Վ․ ՀԱՆԴՈՒՐԺՈՒ՞Մ ԵՔ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐՅՈՒՆՈՎ ՍՆՎԱԾ ԲՈՐԵՆԻՆԵՐԻՆ, ԵՐԿԻՐԸ ԹԱԼԱՆԱԾ, ԱՆԴՈՒՆԴԻ ՊՌԿԻՆ ՀԱՍՑՐԱԾ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔՆԵՐԻ՞Ն․ ԵԹԵ ԱՅԴՔԱՆ ԼԱՎ ԷՐ ՎԻՃԱԿԸ, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՆՉՈՒ՞ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՓՈՂՈՑ, ԿԱՄ ԱՅՍ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԷՐ, ԵԹԵ ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱԹՈՌՆԵՐԻՆ պետք է ՄՆԱՅԻՆ․․․ՈՒՍՏԻ՝ ՄՈՌԱՑԵ՛Ք ԹԱՎԻՇԸ․ ՍԱ ՈՉ ԹԵ ԻՄ, ԱՅԼ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ Է, ոՈՐ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ ԵՄ․․․ԷԼԻ ԵՄ ԱՍՈՒՄ․ ՄՈՒՐՃՆ ԷԼ, ԶՆԴԱՆՆ ԷԼ ՁԵՐ ՁԵՌՔԻՆ Է․ Ի՞ՆՉՆ Է ՁԵԶ ՀԵՏ ՊԱՀՈՒՄ ՀԻՄՆՈՎԻՆ ՄԱՔՐԵԼՈՒ ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ, ԵՐԲ ՁԵՐ ԹԻԿՈՒՆՔԻՆ Է ՁԵԶ ՍԻՐՈՂ, ՎՍՏԱՀՈՂ ՍԱՏԱՐՈՂ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ․․․
     ՈՒՐԵՄՆ՝ Ի ԳՈՐԾ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ․ ԴՈՒԽՈՎ ԱՌԱՋ․․․ԴՈՒՔ ՄԵՆԱԿ ՉԵՔ, ՄԵՆԱԿ ՉԵՔ․ ՄԵՆԱԿ ՉԵՔ
    
    
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս
Աղբյուրը` օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2230 | 0 | 0
Facebook
COMMENT.am