Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ԻՆՁ ԼՌԵՑՆԵԼՈՒ ՁԵՐ ՓՈՐՁԵՐՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԵՆ, ԱԹՈՌԱՏԵՆՉ ԱԲԻԺՆԻԿՆԵՐ

Sona Arshuneci Arshuneci
19:55, ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ.
ԻՆՁ ԼՌԵՑՆԵԼՈՒ ՁԵՐ ՓՈՐՁԵՐՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԵՆ, ԱԹՈՌԱՏԵՆՉ ԱԲԻԺՆԻԿՆԵՐ
     ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, եթե թիկունք եմ կանգնում իմ Վարչապետին ես ամաչելու ոչինչ չունեմ, քանզի ազնիվ մարդու եմ պաշտպանում ձեզանից, ձեր ԱԲԻԺՆԻԿ, ԱԹՈՌԱՏԵՆՉ տեսակից․ Միշտ կլինեմ Փաշինյանի կողքին, քանզի վստահ եմ, որ ազնիվ է, նվիրյալ ու իր խաչը պատվով կտանի և երբե՛ք չեմ հանդուրժի նրան զրպարտողներին, վարկաբեկողներին․․ սա թող ընդունեն ի գիտություն բոլոր նրանք, ովքեր թե՛ ներքին նամակներով, թե՛ հրապարակավ փորձում են ինձ լռեցնել․ պարզ երևում է արշավ են սկսել իմ դեմ, քանզի վարչապետի հասցեին հերյուրանքների, գիշեր-ցերեկ Նիկոլի կառավարությունը տապալելուն ուղղված գրառումների հեղինակերը հանդիպում են իմ սուր գրչ խայթոցներին ․․․ Ուզում եմ նրանց, ովքեր պայքարում են Նիկոլին տապալելու համար, հիշեցնեմ, ինչպես Փաշինյանը մենակ չէ և թիկունքին է աշխարհասփյուռ հայությունը, այնպես էլ Սոնա Արշունեցին մենակ չէ և ունի համախոհների մեծ, շատ մեծ բանակ և միասին ենք պայքարում ձեր, ձեր աթոռատենչ տեսակի դեմ․ մենք ամուր կանգնած ենք մեր ազնիվ վարչապետի թիկունքին․․․ ձեր շուրջը հավաքվածներն այդ ամբողջի մեջ 5 % էլ չեք կազմում․ մինչ հրապարակավ վարչապետի ոտքի տակն եք քանդում, ժամանակ տրամադրեք, հետևեք ֆեյսբուքի, Յութուբի գրառումներին, կարդացեք այնտեղ գրված ժողովրդի կոմենտները, որպեսզի նախքան Ժողովրդին Նիկոլի դեմ հանելը, ճիշտ կողմնորոշվեք ձեր ասելիքը, ձեր անհասանլի ձգտումների ծրագրերը ճիշտ կորդինացնեք․․․կհամոզվեք, որ ժողովրդի գիտակից մասսան վարչապետի կողքին է, քանզի ժողովրդն իր հույսը կապում է ազնիվ վարչապետի հետ․ կարծեմ ձեզ ծանոթ է․ «ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ, ՁԱՅՆ ԱՍՏԾՈ»
    
Դուք ձեր այդ քայլերով ավելի շատ ժողովրդին վանում եք ձեզանից․ ու դառնում մերժելի ․․․կգա ժամանակը ասածներս կհիշեք․․․

     ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ սա որպես նախաբան․․․
     Հիմա բուն առիթը այս հոդվածս գրելու․ Նախ ասեմ, որ ՊՊԾ գնդի գրավման հենց առաջին րոպեներից հարայ եմ տվել, հոդվածներով, ստատուսներով սատարել ու արդարացրել եմ, որպես ճարահատյալ քայլ եմ որակել Սասնա Ծռերի գործողությունները, թեև սրտիս խորքում չեմ ընդունել, քանզի սխալ, անմտածված քայլ էր, եթե միտված էր հեղաշրջման, կամ Սեֆիլյանին ազատ արձակելուն, ոչ թե ՊՊԾ գունդը պետք է գրավվեր, այլ՝ Բաղրամյան 26-ը, ու իրենք էլ առաջնորդեին ժողովրդին, ինչպես Նիկոլն արեց, իսկ իրենք ոչ թե ոստիկաններին պատանդ վերցրեցին, այլ հենց իրենք պատանդ դարձան․․․ ու այնքան խանդով ընդունեցին Նիկոլի ներկայությունն այդ օրերին, որն ամեն կերպ աշխատում էր արյունահեղություն չլիներ․․․ներսից մեսիջներ ուղարկեց Պավլիկը, թե Նիկոլին ճմրթեք գցեք զիբիլը, Իսկ Վարուժան Ավետիսյանն էլ, թե «Նիկոլն ուզում է արյան վրա ձեռքերը տաքացնի» ․ նրանք մտածեցին ժողովուրդն իրենց փոխարեն կպայքարի, Սերժին գահանգեց կանի և իրենք կգան իշխանության․․․ ի սկզբան այդպես էր ծրագրված․․․հենց դրա համար Նիկոլին հեռացրեցին, վախեցան իրենց փառքի դափնիներն իրենց ձեռքից խլի․․․ եթե այդպես չէ, եթե ես սխալ եմ, ինչու՞ Նիկոլին թույլ չտվեցին ժողովրդին առաջնորդեր և վստահ եմ, որ հենց այդ ժամանակ Նիկոլը պատրաստում էր ժողովրդին հեղաշրջման, և ժողովուրդն էլ պատրաստ էր, բայց իրենց խանդը բերեց նրան, որ Նիկոլը հեռացավ, իրենք էլ հերթով հանձնվեցին․․․ Հեղափոխությունից հետո էլ Նիկոլի շնորհիվ ազատությունում հայտնվելուն պես սկսեցին դեմ դուրս գալ Նիկոլին, հայոյել․․․ ձեզ գիտունիկի տեղ դրածներդ ընկել քուջուջ եք անում, թե Նիկոլն ինչ ասաց, ինչու՞ ասաց, այդպես չպետք է ասեր, այսպես պետք է ասեր, , , Հայկ Մարտիրոսյան գիտեք ձեր այդ գրառումով ինձ հե՞տ եք պահելու, որ Նիկոլին թիկունք չկանգնեմ․ չարաչար սխալվում եք, Ինչպես Նիկոլը, ես էլ չկոտրվող տեսակին եմ պատկանում, հիմա կյանքս չպատմեմ, Եթե վարչապետն հայտարարում է «Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի 3 կողմերի համար՝ նաև Արդբեջանցիների», ինչու՞ եք կենտրոնացել այդ ձևակերպման վրա և փորձում եք ժողովրդին հանել վարչապետի դեմ, լավ գիտենալով, որ Արցախի հարցը աշխարհասփյուռ հայության ցավոտ թեման է․ դուք լավ էլ գիտեք, որ այն ոչ թե ներքին լսարանին է միտված, այլ հենց Ալիևն ու «Մինսկի խմբին», որ սա դիվանագիտական խորամանկ քայլ է միջազգային կառույցներին ապացուցելու, որ Հայկական կողմը հանդուրժող է, ժողովրդավար է, իսկ հակառակ կողմից՝ Ալիևից լսում են միայն ու միայն պատերազմով Արցախին տիրանալու կոչեր․․ ինչու՞ եք ամեն բան գլխիվայր շուռ տալիս․․․ հարցազրույցներ եք կազմակերպում, բանսարկու կնոջ նման 4 հոգով նստում ու Նիկոլի միսն եք ծամում․ իրար հերթ չեք տալիս թերություններն ու սխալները թվարկելու․ դա տղամարդուն վայել չէ, ոչ լսվում է, ոչ էլ նայվում․․․ուղղակի զզվելի է․․․եթե շատ եք սիրում հայրենիքը, զորավիգ եղեք վարչապետին, իսկ դուք ձեր խառնակչությամբ դիտավորյալ, մտածված ազգն եք պառակտում, որ պղտոր ջրում ձուկ որսաք․․․
     Հայկ մարտիրոսյան Աշխարհի ո՞ր գերտերության նախագահն ու վարչապետն են անսխալական․ հիմա մի թռուցիկ անդրադարձ անեմ․ Իրաքյան պատերազմը, որ կեղծ տվյալների, ավելի ճիշտ Բիոլոգիական զենքի չապացուցված տվյալների վրա Բուշը զորք մտցրեց Իրաք, Սադամ Հուսեյնի ծաղկուն երկիրը հողին հավասարեցրեց, դարձրեց արյան ծով, նրան Միացան Անգլիայի վարչապետ Թոնի Բլերը․ կանցլեր Գ․ Շյոդերը, Ն․ Սարկոզին․․․ այնուհետև մտավ Լիբիա, նույնն էլ այնտեղ, , , դրանք օրենքով պետք է դատվեին որպես պատերազմի հանցագործներ, և այդ չէ՞ր պատճառը, որ մուսուլմաններին հանեցին Քրիստոնիաների դեմ․․․ ու Բենլադեններին ակտիվացրին․․․ հիմա էլ Թրամփը, որ Թուրքիայի կապերն արձակել է և Սիրիայում իր իշխանությունն է փորձում հաստատել Էրդողանը, Երուսաղեմը հայտարարեց Իսրայելի մայրաքաղաք, Սիրիայի Գորանի բարձունքները հանձնեց Իսրայելին․․․ սա շա՜տ թռուցիկ անդրադարձա, իսկ մեր պարագայում ձեզ ընդդիմադիր համարողներդ ձվի մեջ մազ եք փնտրում, որ Նիկոլին պատին դեմ տաք․․․ փառք Աստծո, որ Նիկոլի թիկունքին է հայրենիքին անկեղծորեն, անշահախնդիր նվիրված աշխարհասփյուռ հայությունը․․․ հանած ձեր 5 տոկոսը․․․
     Հայկ Մարտիրոսյան մերժելով Նիկոլին, ինչու՞ է ձեզ թվում, որ դուք սուրբ եք, ոտքերդ էլ ամպոտ, ինչպես ասում են․ ինչու՞ չպետք է կասկածենք, թե ձեր մտքին ի՞նչ կա․թե ձեր պայքարի մղումներն ազնիվ են, կամ ու՞մ եք ծառայում, բայց դուք գիտե՞ք, որ դուք ահավոր մերժելի եք, քանզի ծառայել եք նախքին ռեժիմին, նրա կառկառուն դեմք վարչապետին, Հովիկ Աբրահամյանին՝ ՄՈՒԿ-ին, նրա խորհրդականն եք եղել․ մի մարդ, որ ողջ Հայաստանը թալանեց, չեմ կասկածում, որ որպես խորհրդական օգնել եք նրան իր թալանածներն օրինականացնելու․․․ ինչու՞ չկասկածենք, որ ձեր խառնակչությամբ Սերժի և նրա հավատարիմ Մուկի պատվերն եք կատարում, դեմ դուրս գալով Նիկոլին․․․ պարզ է, մեն- մենակ չէիք կարող պայքարել, դրա համար Էլ միացել եք Սասնա ծռերին, հույս ունենալով նրանց միջոցով հասնել ձեր երազանքին․․․բա հիմա, որ ունեմ հիմնավոր կասկածներ, հիմա ո՞նց չասեմ Հայկ Մարտիրոսյան, որ Նիկոլի դեմ դուրս գալով նախկին շեֆերիդ ցուցումներով պատվեր եք կատարում, իսկ Ձեր գրառումն իմ հասցեին, ծայրից ծայր զրպարտանք էր․ ազնվություն ունենայիք կոմենտ գրելու հնարավորություն տայիք ինձ և իմ ընկերներին, որ հենց այդ գրառման տակ ձեր պատասխանը տայինք․ փակ էջում զրպարտանքներ գրելը, ձեր այդ քայլը բացահայտում է ձեր նենգ տեսակի մասին․ հիմա ստիպված եմ հրապարակավ պատասխանեմ, թե ինչ եմ մտածում ձեր մասին․․․նախ դուք այնքան ցածրացաք իմ աչքին, որ դուք առանց ամաչելու, դիտավորյալ, ոչ թե իմ ֆեյսբուքյան պրոֆիլն եք դրել ձեր գրառման տակ, այլ՝ մտածված իմ թոռան հետ նկարը, ինչու՞, ո՞վ է ձեզ թույլ տվել, ի՞նչ եք ուզել ասել ձեր այդ քայլով, որն ավելի շատ ձեր մարդու ցածր որակի մասին է խոսում, որ դուք ձեզ պաշտպանելու համար բոլորի վրայով կքայլեք, , , սրանից էլ լավ ապացույց․․․ բայց հիշե՛ք, ՈՐ ԻՄ ՋՈՒՐՆ ՈՒՐԻՇ ՋՐՄԵՆ Է, ԻՄ ԳԻՐՆ ԷԼ ՈՒՐԻՇ ԳՐՄԵՆ Է ՈՒ ԻՆՁԱՆԻՑ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ․․․ խոստանում եմ․ դա ձեր օգտին չի լինելու հաստատ․․․
     ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՄ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՔԻՆ ԷԻՔ, Ձեր առաջին վիդեոն ինձ շատ ուրախացրեց, այսօր էլ իմ արխիվում պահպանվում է․ տարածում էի և հանկած հեղափոխության հաղթանակից շատ չանցած մեկ ուրիշ վիդեո, որ ժողովրդին հորդորում եք․
    
    

«Պետք է մերժենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ու նոր հեղափոխություն անենք. Այս իշխանությունը ապիկար է, կադրերի 90%-ը անպիտան» . Հայկ Մարտիրոսյան, , ,
    
    

Հեղափոխությունից շատ չանցած հետաքրքիր է ի՞նչ հեղափոխություն եղավ ձեր «տաղանդավոր» գլխում․ախ հա՜ ձեր ուզած պորտֆելը չստացաք․․․այսինքն Նիկոլն առաջարկեց, բայց հարմար չգտաք ձեզ, մերժեցիք, երևի ձեզ միայն վարչապետի աթոռին եք տեսնում, քանզի դուք ձեզ գիտունիկ եք համարում ու Նիկոլի սխալներն եք թվում, հետաքննող լրագրող Նիկոլի, որի լրագրղական աչքից ոչինչ չի վրիպել և չի էլ վրիպում․․․ մոռացե՞լ եք, որ պատգամավոր Նիկոլը խորհրդարանի ամբիոնից շեֆիդ՝ Մուկի ունեցվածքն էր մի ժամ թվում․․․այսինքն թալանը, որի խորհրդականն էիք հենց դուք․․․այնպես որ հանգստացեք ու ինձ լռեցնելու, ձեր ճամփից հեռացնելու, Նիկոլին թիկունք չկանգնեմ, ապարդյուն է․ անտեղի ժամանակ մի վատնեք, քանզի իմ անցյալում չկան մութ էջեր, որ պեղեք ու գտնեք․․․մոտ 300 հրապարակախոսական վերլուծական հոդվածների հեղինակ եմ, միայն Mamul.am- ի իմ էջում շուրջ 147 հրապարակախոսական հոդվածներ կան գրանցված, որտեղ 3 նախագահների բոլոր ազգադավ քայլերն են վերլուծված, որը մի ամբողջ տարեգրություն է, այդ թվում և շեֆիդ Հովիկ Աբրահամյանի մասին նույնպես, որը գրեթե ողջ Արտաշատի շրջանն իրենով է արել, Երևանն էլ չհաշված․․․իսկ ես ուզում եմ իմանալ, դուք անմիջապես ծառայելով ռեժիմին, երբևէ քննադատե՞լ եք երկիրը դեպի կործանում տանող Սերժի ռեժիմին, կամ ձեր մոտեցումները Սերժի Թուրքական դիվանագիտության արդյունքում ծնունդ առած «Հայ-թուրքական» պրոտոկոլներին, կամ, 2011-ին երբ Կազանում Սերժն արդեն 7 շրջաններն էր տալիս Ալիևին, Ալիևը մերժեց, քանզի նա ողջ Արցախն էր ուզում, եթե այդ ժամանակ Ալիևը համաձայնած լիներ, հիմա այդ 7 շրջանները հանձնված կլինեին Ադրբեջանին․․․ իսկ ապրիլյան 4 օրյա պատերազմին, երբ մեր զինվորը կռվում էր 80-ականների զենքով, 120 զոհ տվեցինք, երբևէ հարց բարձրացրե՞լ եք, թե բանակին զենքի համար հատկացված միլիոնավոր դոլարներն ու՞ր կորան, ․․․ երբ այդ տարիներին Հովիկ Աբրահամյանն էր վարչապետը և դուք էլ նրա խորհրդականը, , ,
շատ երկարեց գրառումս, բայց ասելիքս շատ-շատ է, այնքան մութ հարցեր կան կուտակված, ո՞ր մեկը հանեմ արևի երես․
     Նորից եմ ասում, որպես ի գիտություն, ինձ կոտրել հնարավոր չէ․ ինձանից հեռու ման եկեք․ ես իմ հայրենիքի զինվորն եմ 1965-ից․ ես այն մարդն եմ, որ անշահախնդիր եմ ծառայում իմ հայրենիքին․ թեև հանգամանքների բերումով ես էլ հայտնվեցի հայրենիքից շատ հեռու, բայց միայն ֆիզիկապես ու այստեղ իմ ժամանակն հենց այնպես չեմ վատնել, ուժերիս ներածի չափ պայքարել եմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայ դատի համար և միշտ մնացել եմ ստվերում․․․ես ոչ աթոռի կռիվ եմ տալիս, ոչ մեդալի, ոչ կոչումի․․․ ինձ միայն իմ հայրենիքի ապագան է հետաքրքիր, որ հենց ձեզ նման աթոռատենչերիդ, թալանչիներիդ շնորհիվ էիք հասցրել կործանման պռնկին և օրհնվեր Նիկոլի ծնունդը, որ փրկեց մեր երկիրը պետականազրկումից․Նիկոլի հաղթանակը իմ աստեղային ժամն էր․ ես խոնարհվում եմ ազգիս փրկիչի առաջ․ ես գնահատող մարդ եմ, թացը՝ չորից ջոկող, սևն է՝լ սպիտակից, , , բոլոր աբիժնիկներիդ ամեն քայլն էլ լա՜վ ջոկում եմ, թե ձեր մտքինն ինչ է, ինչի՞ եք ձգտում․․․ պարզ ասեմ․ պայքար իշխանությունը զավթելու, աթոռների տիրանալու համար, , ,
     ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է, ՈՒՆԵՆՔ ԼԵԳԻՏԻՄ ՎԱՐՉԱՊԵՏ, ՁԵՐ «ԽԵԼԱՑԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԵՔ ՁԵԶ․ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ Մ՛Ի՛ ՏԱՐԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ․ ՀԵՐԻՔ ԵՂԱՎ ՄՈԼՈՐԵՑՆԵՔ, ԻՆՉՈՒ՞ Է ՁԵԶ ԹՎՈՒՄ, ՈՐ ԴՈՒՔ ԵՔ ՃԻՇՏԸ, ՈՉ՝ ՆԻԿՈԼԸ, ԴՈՒՔ ՆՐԱՆԻՑ ՀԱՅՐԵՆԱՍԵ՞Ր ԵՔ, ԿԱՄ ԱԶՆԻ՞Վ․ ԽԵԼԱՑԻ՞, ԻՀԱՐԿԵ՝ ՈՉ, ՈՒՍՏԻ՝ ԼՌԵՔ ՄԱՐԴ ԱՍՏԾՈ, ԹՈՂԵՔ, ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԻՐ ԽԱՉԸ ՏԱՆԻ, ՄԻ՛ ԸՆԿԵՔ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս
    
    
    
    
    
Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4316 | 0 | 0
Facebook
COMMENT.am