Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պոետն ու ծառը

11:34, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
Պոետն ու ծառը
    
    
    

Մի ժամանակակից պոետ էր քայլում այգու ծառուղով ու քթի տակ թնկթնկում.

Դու պոե՜տ ես, իսկ ես ո՛չ,

Դու հարգված ես ամե՜ն տեղ

Իսկ ես հյո՜ւր եմ մի անկոչ:


    

…Հեռվում տեսավ այգու պահակին, որի ձեռքում բազմաթիվ մահաբեր սուր ատամներ ունեցող սղոց էր, որով էլ փորձում էր մի չորացած ծառ կտրել:

Պոետը վազեց դեպի պահակը, շնչակտուր վրա բերելով.

- Դու հասկանո՞ւմ ես թե ինչ ես անում, այս ծառը պահում է երկնակամարը, դա երկրի սյո՜ւնն է, եթե կտրես երկինքը կընկնի մեզ վրա:

Պահակը, որը կյանքում շա՜տ բան էր տեսել հասկացավ. որ դիմացինը խենթ-խելագար է, վախեցավ ու սղոցը թափահարելով փախավ…

…իսկ այդ նույն ծառը հաջորդ գարնանը ծածկվեց բազմաթիվ կանաչ, փարթամ տերևներով:

Գիշերը այն շա՜տ գեղեցիկ էր, հատկապես կիսալուսինը գլխին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3865 | 0 | 0
Facebook