Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ ՄՈՒՏՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Արհմիություններ
Մամուլի խոսնակ`
Արհմիություններ
20:52, կիրակի, 23 օգոստոսի, 2020 թ.
ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ ՄՈՒՏՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
     Դեռևս հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանի հետ կայացած հանդիպման ընթացքում արհմիություններին հուզող բազում հարցերի (աշխատողների իրավունքների ու շահերի իրատեսական և օրենսդրորեն պաշտպանելիություն, Աշխատանքային օրենսգրքի ընդունման հետ կապված քննարկումների ընթացք, Աշխատանքի պետական տեսչության գործառույթներ իրականացնող որևէ մարմնի առկայություն և այլն) շրջանակում Արցախի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի նախագահ Արա Ղահրամանյանը կարևոր դեր է հատկացրել կոլեկտիվ պայմանագրերի կնքման անհրաժեշտությանը, անդրադարձել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության, Արցախի գործատուների միության և ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի միջև կնքվելիք եռակողմ համաձայնագրի կարևորությանը։
     Նախարար Միքայել Վիրաբյանը ևս, իր հերթին, կարևորել է գործատուների և աշխատողների միջև աշխատանքային հարաբերությունների կարգավորման գործում կարևոր գործառույթներ ապահովող նման համաձայնագրերի ու պայմանագրերի առկայությունը և հավաստիացրել է, որ նախարարությունը շուտով ձեռնամուխ է լինելու եռակողմ պայմանագրի դրույթների ճշտմանն ու համաձայնեցմանը, ինչպես նաև նման պայմանագրի իրավական դաշտ մուտքի ապահովումը։
     Մ. Վիրաբյանն արդեն անհրաժեշտ հանձնարարականներ է տվել Աշխատանքի և զբաղվածության գործակալությանը։
     Գործակալությունում անմիջապես էլ սկսվել են ճշգրտման-համապատասխանեցման աշխատանքները։ Գործակալության պետ Համլետ Պետրոսյանը համաձայնագրի նախկին տարբերակին ծանոթանալու և համապատասխան ճշգրտումներ անելու նպատակով հանդիպել է ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի նախագահ Արա Ղահրամանյանի հետ։ Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում էլ նա նշել է, որ աշխատանքները դեռ նոր են մեկնարկել ու որոշակի արդյունք դեռ չկա։ Քանի որ Հայաստանի Հանրապետության հետ գտնվում ենք մեկ իրավական դաշտում, ուստի մեր բոլոր օրենքները, համաձայնագրերը, իրավական բոլոր կարգի փաստաթղթերը պետք է համաձայնեցված լինեն ու համապատասխանեն միմյանց։ Կարևոր է նաև այդ աշխատանքների իրականացման ճիշտ ընթացքի ապահովումը։ Հ. Պետրոսյանն ասել է, որ գործակալությունում աշխատանքներն ավարտին հասցնելուն պես լայն քննարկում է ծավալվելու նախարարությունում, որից հետո միայն կարող է խոսք լինել այն հանրայնացնելու, ինչպես նաև օրինական դաշտ մտցնելու մասին։
     ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության, Արցախի գործատուների միության և ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի միջև կնքվելիք եռակողմ պայմանագրի կազմման, դրույթների ճշտման-ճշգրտման, համաձայնեցման-համապատասխանեցման աշխատանքներն արդեն ընթացքավորված են, սակայն դեռ վաղ է այն ավարտին հասցնելու որևէ կոնկրետ ժամկետ նշելը։
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2730 | 0 | 0
Facebook
COMMENT.am