Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անի Ռոզ Նահապետյանը իր ստեղծագործությունները կցուցադրի Երևանում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
18:34, կիրակի, 23 օգոստոսի, 2020 թ.
Անի Ռոզ Նահապետյանը իր ստեղծագործությունները կցուցադրի Երևանում
    

    

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ


    
    

Ամստերդամցի մեր հայրենակից Անի Ռոզ Նահապետյանի հերթական ցուցահանդեսն է կազմակերպվում մայր հայրենիքում: Ամեն անգամ Անի Ռոզ Նահապետյանը մեծ սիրով է իր ստեղծագործությունները ցուցադրում Հայաստանում: Արդեն մի քանի անգամ նկարչ-արվեստագետն այդ հնարավորությունն ունեցել է: Այս անգամ նկարչուհին իր անհատական աշխատանքներն է ցուցադրելու օգոստոսի 28-ից սեպտեմբերի 6-ը` ԴԱԼԱՆ ցուցասրահում (Երևան, Աբովյան-12, 2-րդ հարկ)

Անի Ռոզ Նահապետյանը ոչ միայն Երևանում է ցուցադրել իր ստեղծագործությունները, այլև Գյումրիում, որտեղ համատեղ ներկայացված են եղել այլ երկրներից ժամանած արվեստագետների աշխատանքներ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4420 | 0 | 0
Facebook