Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ԱՍՏՎԱ՜Ծ ՍԻՐԵՍ, ՉՀԱՐՑՆԵ՛Ս…

08:24, շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ.
ԱՍՏՎԱ՜Ծ ՍԻՐԵՍ, ՉՀԱՐՑՆԵ՛Ս…
    
    
    

Աստվա՜ծ սիրես -

Չհարցնե՛ս

Թե ի՞նչեր եմ մտածում…

Գորշ մտքեր են սիրտս մտե՜լ, կրծոտո՜ւմ:


    

*

Թե չլիներ

Օրն այս մառախլապա՜տ, անձրևո՜տ

Տխո՜ւր -

Արևոտ օրերն ո՞վ էր հիշելու:


    

Գիշե՜ր չլիներ,

Ո՞վ կկարոտեր առավոտ-լույսին,

Սպիտա՜կ չլիներ,

Սև՛ն էր առագաստ դառնալու կույսին…


    

Արյո՜ւն չլիներ -

Արյունը մեր գինի լինե՜ր,

Կօտարանար ցա՜վը մեզ,

Կորուստներից վախ չէինք զգա՝

Էլ չէր լինի

Վերջին համբո՜ւյր

Վերջին ծե՜ս…


    

Սե՜ր չլիներ -

Հո՜ղն առանց սեր

Մեզ ի՞նչպես էր կուլ տալու,

Սի՜րտ չլիներ -

Տեսնես ի՞նչ էր ոտքերի տակ ընկնելու:


    

Մա՜հ չլիներ-

Կյանքի մասին տեսնես ո՞վ էր հոգալու …

… Եվ դուրս եկավ, որ առանց մահ


    

Տխո՜ւր կյանք է լինելու…


    

*

Գորշ մտքեր են սիրտս մտե՜լ, կրծոտո՜ւմ

Աստվա՜ծ սիրես -

Չհարցնե՛ս

Էլ ի՞նչեր եմ մտածում…


    

Ս.Ումառ-Հարությունյան


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2795 | 0 | 0
Facebook
COMMENT.am