Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Իշխանական ՊՈԱԿ-ի հերթական անհեթեթ ապատեղեկատվութունը․ ձեր չարչրված մեթոդն այլևս չի աշխատում

Harut
Հեղինակ`
Harut
21:07, ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.
Իշխանական ՊՈԱԿ-ի հերթական անհեթեթ ապատեղեկատվութունը․ ձեր չարչրված մեթոդն այլևս չի աշխատում

Իշխանական ՊՈԱԿ-ի պրիմիտիվ գործելաոճին բոլորս ենք արդեն ծանոթ՝ նրանց հիմնական «առաքելութունը» ստեր ու բացարձակ ապատեղեկատվութուն տարածելն է։ Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ ՊՈԱԿ-ի ներկաացուցիչները հրահանգ են ստանում զրպարտութուններ տարածել ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի վերաբերյալ, հերթական նման մի էժանագին քայլ էլ այսօր ինչ որ անհայտ օգտատիրոջ կողմից տարածված հոդվածն էր, որտեղ իբր բացահատում են ԲՀԿ ֆեյքերի։ Զավեշտալի է, երբ ֆեյքերի բացահայտող հոդված գրում ու տարածում է ինչ որ մի ֆեյք օգտատեր։ Դե ընդհանուր առմամբ իշխանական քարոզչամեքենան երեսպաշտության մաստեր-կլասներով միշտ էլ առանձնացել է, այնպես որ նրանց ոչ մի գործողություն այլևս չի զարմացնում մարդկանց:
     Բայց այս պատմության նյուանսը կայանում է հայտնի ասացվածքի տրամաբանության սահմաններում՝ «գողն առաջինն է գոռում գող, որ իրեն չկասկածեն»: Պատկերացնում ե՞ք, սրանք այն աստիճան են լկտիացել, որ արդեն բացահայտ կերպով, իրենց նախարարներին և մարզպետներին կից ֆեյքային կանտորներ են սարքել, ովքեր բանուգործ թողած, առավոտից-երեկո գովերգում են անգործունակ և ապաշնորհ կառավարիչներին: Դե այլ տարբերակ չկա, մի ձև պետք է թոզ փչեն մարդկանց աչքերին, որ իրենց արդեն իսկ հանցավոր անգործությունը քողարկեն: Բնականաբար այդ ողջ ֆեյքերի կանտորները ֆինանսավորվում է ՀՀ բյուջեից. քաղաքացին հարկ է տալիս, որ սրանք ֆեյք պահեն ու իրենց գովերգեն:
     Խորհուրդ եմ տալիս ԲՀԿ-ացավով տառապելու փոխարեն մի հատ դուրս գաք փողոց, տեսնեք, ով ունի ֆեյքի կարիք ով ոչ: ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է իր հզոր լիդերի գլխավորությամբ, երբ ժամանակ առ ժամանակ, աբիժնիկին հատուկ ձևով, փորձ եք անում ԲՀԿ-ի անունը կապել այլ անձանց կամ քաղաքական ուժերի, մասնավորապես Ռ.Քոչարյանի հետ, սա հիշեք ու էլ դատարկաբանությամբ մի զբաղվեք, իսկ եթե ուզում եք համագործակցություններ ջրի երես դուրս բերել, զգույշ եղեք, որովհետև եթե շատ խորանանք, միգուցե Քոչարյանի հետ դուք շատ ավելի սերտ կապեր ունենանք, քան որևիցե մեկը:
     Անճարությունից դրդված եք հասկանում եմ այդ քայլին դիմում, բայց ձեզ մի քիչ գոնե տղամարդավարի պահեք, ոչ թե քաղաքական իմպոտենտի նման ամեն անպատեհ առիթով փորձեք ԲՀԿ-ի անունը պախարակել: Հաստատ եմ ասում, այդպես երկար չեք ձգի, ինչպես ժողովուրդն է ասում «հայ-հայներդ եկել, վայ-վաւյներդ ա մնացել», թույլ կենդանության նշաններ եք ցույց տալիս իբր, բայց դե դրանով ում եք խաբելո՞ւ, էլ չի ստացվի:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1936 | 0 | 0
Facebook
COMMENT.am