Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Հռչակավոր արվեստագետի վերջին խոսքը մահվանից առաջ

14:01, ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.
Հռչակավոր արվեստագետի վերջին խոսքը մահվանից առաջ

1603-ից 1868 թվականներին Ճապոնիան կառավարել է Տակուգավա ընտանիքը: Այդ ժամանակաշրջանը «Էդո ժամանակաշրջան» անունն է ստացել: Ահա այս ժամանակաշրջանում է ապրել իր ստեղծագործական ամբողջ կյանքում շուրջ 30 կեղծանուն օգտագործած ճապոնացի հայտնի նկարիչ ու փորագրող Կացուշիքա Հոքուսայը (1760 - 1849):

Նրա ստեղծագործության ժողովրդականություն վայելող թեմաներն են եղել քաղաքային բնակչության կյանքը, գեղեցիկ կանայք ու կուրտիզանուհիներ, «Կաբուկի» թատրոնի դերասաններ, «սումո» ըմբշամարտ և այլն:

Հոքուսայը թեպետ արվեստում «ճապոնականության» դրոշակակիր է եղել, բայց և այնպես կրել է արևմտյան մշակույթի ու մասնավորապես արվեստի ազդեցությունը: Երբ դիտում ես նրա ստեղծագործությունները, անմիջապես նկատում ես Գոգենի, Վան Գոգի և Մոնեի ստեղծագործությունների շունչը:

Հոքուսայը մահացել է 1849 թվականի մայիսի 10-ին. հույս չունենալով, թե մահից հետո իրեն կհիշեն, վերջին շնչում արտաբերել է համեստությամբ լի հետևյալ նախադասությունը․

«Հինգ տարի էլ որ ապրեի, մեծ նկարիչ կդառնայի»:

Հոքուսայի այս ինքնանկարն իսկ, ըստ իս, վկայում է տաղանդավոր արվեստագետի բարդույթավորվածության մասին։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4184 | 0 | 0
Facebook
COMMENT.am