Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանի ամպագոռգոռ խոստումներն ու եղելությունը կամ ինչպես նա ֆռացրեց մի ամբողջ ժողովրդի. Հովհաննես Խաչատրյան

12:37, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանի ամպագոռգոռ խոստումներն ու եղելությունը կամ ինչպես նա ֆռացրեց մի ամբողջ ժողովրդի. Հովհաննես Խաչատրյան
     Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «

Նիկոլ Փաշինյանի ամպագոռգոռ խոստումներն ու եղելությունը կամ ինչպես նա ֆռացրեց մի ամբողջ ժողովրդի:
     Բոլորն էլ կհիշեն թե իշխանազավթման օրերին Փաշինյանը ինչ խոստումներ էր հնչեցնում, որոնք նա ի կատար պետք է ածեր իշխանության գալուն պես: Հիմա եկեք հիշենք, թե ինչ խոստումներ էր տվել Փաշինյանը ու որքանով են դրանք իրականացել:

1) «Привет от Арутина Зимзимова» այս խոսքերը հնչեցնելու պահին Նիկոլը խոստացավ` հանել արագաչափերն ու կարմիր գծերը, բայց արագաչափերն ու կարմիր գծերը չհանվեցին ավելին, ոստիկանությունը սկսեց իրականացնել ծածուկ ծառայություն:

2) Նա հայտարարում էր, որ ՀՀ-ից կվերանա 30% աղքատությունը, բայց ՀՀ-ում Նիկոլի կառավարման ժամանակ, աղքատությունը
     24, 5%-ից հասել է 35%-ի:

3) Հայաստանում այլևս չի լինելու «խնամի-ծանոթ-բարեկամ» ավանդույթը, բայց`
     թե´օրենսդիրում, թե´գործադիրում բազմաթիվ են Նիկոլի և իր թիմակիցների դասընկերներն, հարևաներն,
     կուրսընկերներն: Իսկ ամենա թարմ ապացույցը դա Նիկոլի եղբոր որդին է, Նիկոլի ամերձագն է, դասընկերն ու քավորն է:

4) «Հայաստանի հանրապետության քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ» այս խոսքերը կրկին պատկանում են Նիկոլ Փաշինյանին, բայց 130 ֆիզիկական և իրավաբանական անձ վերջին կես տարում տուգանվել է դիմակ չկրելու համար:

5) Հայաստանում տեմպով կավելանան ներդրումները, բայց օտարերկրյա ներդրումները Հայաստանում զրոյացել են:

6) Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է վերանա, բայց հենց նույն Նիկոլի օրոք այդ համակարգը վերջնականապես ընդունվեց դառնալով` ՊԱՐՏԱԴԻՐ:

7) Ինչպես նաև` կիջնի գազի գինը, բայց Փաշինյանի իշխանության օրոք այդ նույն գազի գինը սահմանին թանկացել է` 2անգամ ու այդ ամենի հետևանքով գրեթե բոլոր ոլորտներում եղել է գնաճ:

Այս շարքը այնքան շատ է, որ նույնիսկ գերազանցում է Նիկոլի հրապարակված սուտ 400 փաստերին, բայց այս ամենը բավական է հասկանալու համար, որ Փաշինյանը երբեք էլ ցանկություն չի ունեցել բարելավել իրեն իշխանության բերած քաղաքացիների կյանքը»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4196 | 0 | 0
Facebook